Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Էրիտրեայի, Մադագասկարի եւ Նիգերիայի հետ կիսում է 123-126-րդ տեղերը<br />


Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով Էրիտրեայի, Մադագասկարի եւ Նիգերիայի հետ կիսում է 123-126-րդ տեղերը

  • 26-10-2010 19:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժէքով Հայաստանը շարունակում է իր դանդաղ ետընթացը. 2010թ.-ին, նախորդ տարուայ համեմատ, այն նուազել է 0,1-ով` 2,7-ից իջնելով 2,6-ի: Եվ եթէ 2009թ.-ին Հայաստանը աշխարհի 178 երկրների շարքում ԿԸՀ-ի արժէքով կիսում էր 120-125 տեղերը, ապա այս տարի Էրիտրեայի, Մադագասկարի եւ Նիգերիայի հետ` 123-126-րդ տեղերը: Այս մասին հոկտեմբերի 26-ին յայտնեց «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրէն Վարուժան Հոկտանյանը` հրապարակելով «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպութեան 2010թ.-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի ուսումնասիրութեան արդիւնքները: 2010թ.-ի ուսումնասիրությունների համաձայն, աշխարհի 178 երկրներից երեք քառորդի ԿԸՀ-ի արժէքները ցածր են 5 միավորից (0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապէս կոռուպացված, իսկ 10-ը` բացարձակապէս չկոռուպացված լինելու ընկալումն է): Ըստ 2010թ.-ի տուեալների, աւելի քիչ կոռուպացված երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան եւ Սինգապուրը, որոնք համաթվի 9,3 արժէքով կիսում են առաջինից երրորդ տեղերը: Նախավերջին երկու տեղերը ԿԸՀ-ի 1,4 արժէքով զբաղեցնում են Աֆղանստանն ու Մյանման, իսկ ցանկը 1,1 արժէքով եզրափակում է Սոմալին: «2009թ.-ի համեմատ 2010թ.-ին համաթվի արժէքների բարելաւում է արձանագրուել Բութանում, Չիլիում, Էկվադորում, Մակեդոնիայում, Հայիթիում, Քուվեյթում, Քաթարում»,- ասաց Վ.Հոկտանյանը: Նա նշեց, որ նոյն ժամանակահատուածում համաթվի արժէքների նուազում է արձանագրուել Չեխիայում, Յունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Մադագասկարում եւ ԱՄՆ-ում: Իսկ Հայաստանի հարեւան Վրաստանը (68-րդ տեղը), Ադրբեջանը (134-րդ տեղը), Թուրքիան (56-րդ տեղը) եւ Իրանը (146-րդ տեղը) 2010թ.-ի կտրուածքով էական փոփոխութիւն չեն գրանցել:
  -   Հասարակութիւն