Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի ակտիւ գործունէութեան համար Հայաստանում կան բոլոր հնարաւորութիւնները<br />


Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի ակտիւ գործունէութեան համար Հայաստանում կան բոլոր հնարաւորութիւնները

  • 26-10-2010 14:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հոկտեմբերի 26-ին Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի նորընտիր նախագահ Անդրեյ Կոնդակովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը համոզմունք է յայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցութիւնը շարունակաբար կընդլայնուի: Նա նշել է, որ բանկի ակտիւ գործունէութեան համար Հայաստանում կան բոլոր հնարաւորութիւնները: Ս.Սարգսեանը ողջունել է տնտեսութեան իրական հատուածի ֆինանսաւորմանն ուղղուած Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի գործունէութիւնը` կարեւորելով բանկի կողմից տրամադրուող միջոցների մատչելիութիւնը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ա.Կոնդակովը ներկայացրել է բանկի անցած տասնմէկ տարուայ գործունէութեան ընթացքում արձանագրուած յաջողութիւններն ու յետագայ զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրեւ բանկի բաժնետէրերից մէկի, ակտիւ մասնակցութեանը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցութիւն, որը չափազանց գնահատելի է: Նրա հավաստմամբ, կապիտալի աւելացումը հնարաւորութիւն կտայ բանկին ընդլայնել գործունէութիւնն ու հանդէս գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսութեան մէջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչուող ծրագրեր եւ նոր գաղափարներ:
  -   Տնտեսութիւն