Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահի հետ<br />


Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահի հետ

  • 25-10-2010 20:10:00   |   |  Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին աշխատանքային երկօրեայ պաշտօնական այցով Իրան ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի առաջին հանդիպում-առանձնազրոյցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշէնքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկուել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, առանձնազրոյցին յաջորդել է ընդլայնուած կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխաւորած պատվիարկության անդամները: Հաղորդագրութիւնում նշւում է, որ Հայաստան-Իրան երկկողմ յարաբերութիւնները զարգանում են ի շահ երկու պետութիւնների: Իրագործուել եւ իրագործւում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն յարաբերութիւնների նոր մակարդակ, մասնաւորապէս ապրանքաշրաջնառության ծաւալը Հայաստանի եւ Իրանի հանրապետութիւնների միջեւ կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար: Հայաստանից Իրան մեծասամբ արտահանւում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանիւթեր եւ այն:
  -   Քաղաքական