ՄԱԿ-ի 65-ամեակի կապակցութեամբ Սերժ Սարգսեանը այցելել է ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակ<br />


ՄԱԿ-ի 65-ամեակի կապակցութեամբ Սերժ Սարգսեանը այցելել է ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակ

  • 25-10-2010 14:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի 65-ամեակի կապակցութեամբ հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը այցելել է ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակ: Նա շնորհաւորել է գրասենեակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային եւ կազմակերպութեան գործակալութիւնների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին ՄԱԿ-ի օրուայ առթիւ: Ս.Սարգսեանը բարձր է գնահատել 1992 թուականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունէութիւնը, որը, նրա խօսքերով, ուղղուած է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցութեան բարձրացմանը: «Այս 65 տարիները ցոյց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարութիւնը մարդկութեան զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ Հայաստանը, 1992թ.-ին դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժէքների եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները` որպէս պետական գաղափարախօսութեան անբաժանելի մաս, ակտիւօրէն ներգրաւուեց ՄԱԿ-ի մարմիններում եւ հնարաւորութեյան սահմաններում, կարողացաւ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,- ասել է Ս.Սարգսեանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս ակտիւօրէն մասնակցել կազմակերպութեան աշխատանքներին` իր նպաստը բերելով ընդհանուր յաջողութեանը: Իր հերթին Դ.Գերչեւան նշել է, որ կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի գործունէութիւնն անհնար կլինէր առանց ՀՀ կառավարութեան հետ ռազմավարական համագործակցութեան: Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով հնարաւոր է հասնել գրասենեակի առջեւ դրուած խնդրիների լուծմանը` տարէցտարի աւելի ու աւելի բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների բարեկեցութիւնը:
  -   Քաղաքական