«Հեռուստատաեսության եւ ռադիոյի մասին» օրէնքի լրամշակմամբ զբաղուող աշխատանքայիտն խումբը համագործակցում է միջազգային փորձագէտների հետ<br />


«Հեռուստատաեսության եւ ռադիոյի մասին» օրէնքի լրամշակմամբ զբաղուող աշխատանքայիտն խումբը համագործակցում է միջազգային փորձագէտների հետ

  • 22-10-2010 19:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» ՀՀ օրէնքի լրամշակմամբ զբաղուող աշխատանքային խմբի հոկտեմբերի 29-ի նիստում վերջնական որոշում կկայացուի, թէ խումբը նոր օրէնքի, թէ օրէնքի փոփոխութիւնների փաթեթ առաջարկելու ուղղութեամբ է աշխատելու: Հոկտեմբերի 22-ի նիստի աւարտին այս մասին լրագրողներին յայտնեց աշխատանքային խմբի ղեկավար, Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Նա նշեց, որ խումբը 3 օր աշխատել է Եվրոխորհրդից եւ ԵԱՀԿ-ից հրաւիրուած փորձագէտների հետ, լսել վերջիններիս կարծիքն ու մօտեցումները խնդրի շուրջ, եւ դրանք հաշուի կառնուեն յետագայ աշխատանքներում: Հեռարձակման արտօնագիր ստանալու համար յայտարարուած մրցոյթում կապուղիներից միայն երկուսում մրցակցութեան առկայութեան վերաբերեալ (կապուղիներից մէկի համար պայքար կմղեն «Երեւան» եւ «ԱԼՄ» հեռուստաալիքները, միւսի համար` «»Արմնյուզ» եւ «Ա1+»-ը, միւս բոլոր կապուղիներով հեռարձակուելու համար դիմել են մէկական հեռուստաընկերություններ) Ա.Յարութիւնեյանը նշեց, որ ցանկալի կլինէր, որ աւելի շատ մրցակցութիւն լիներ:
  -   Հասարակութիւն