Հայ-ադրբեջանական ջրային քաղաքականութիւն


Հայ-ադրբեջանական ջրային քաղաքականութիւն

  • 22-10-2010 15:15:31   | Հայաստան  |  Յօդուածներ
Օլիւեր Բուլլոու, Կովկաս Որպէս Պխլի-ի կովկասեան խմբագիր` ինձ համար գիտելիքների ձեռքբերման առումով օգտակար էր Լեռնային Ղարաբաղի եւ յարակից շրջանների ջրային խնդիրների վերաբերեալ յօդուածների պատրաստման աշխատանքը: Վիճահարոյց թեմայի լուսաբանման դէպքում ընդունուած է երկու կողմերից էլ մեկնաբանութիւններ ձեռք բերել, սակայն պատկերը կարող է հակասական լինել, եթէ սահմանի այս կողմում աշխատող լրագրողից պահանջւում է հակառակ կողմի դիրքորոշումը պարզել: Սրա վառ օրինակն է Լեռնային Ղարաբաղը, որի գոյութիւնն անգամ վիճահարոյց է: Տեղական հայկական բնակչութիւնը պնդում է, որ Ղարաբաղը իրաւական, անկախ պետութիւն է դարձել 1991-93թթ պատերազմի ընթացքում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է այն իր տարածքի մի մասը համարել, որը բռնզաւթուել է: Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը չի ճանաչուել միջազգային հանրութեան կողմից: Երբ Ղարաբաղից հայ լրագրող Կ'արինէ Օհանեանը ջրային խնդրի վերաբերեալ յօդուած էր պատրաստում, ՊԽԼԻ ադրբեջանական գրասենեակից նրա գործընկերները պահանջում էին, որպէսզի նիւթի մէջ Ադրբեջանի արտգործնախարարութեան մեկնաբանութիւն ներառուի, քանի որ յօդուածում խօսքը միջազգայնօրէն Ադրբեջանի կազմի մէջ մտնող քաղաքի մասին էր, որտեղից հակամարտութեան ժամանակ տեղահանուած բազմաթիւ փախստականներն այն դեռեւս իրենց հայրենիքն են համարում: Կ'արինեն առարկեց` պնդելով, որ կարիք չկայ յօդուածի մէջ ,արհեստական հաւասարակշռութիւնէ ստեղծել. ,դայ կը լինէր այնպէս, կարծես Ադրբեջանի ներքին խնդիրների վերաբերեալ յօդուածում Ղարաբաղի արտգործնախարարութիւնից մեկնաբանութիւն ներառուերէ: Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտը ձգտում է պահպանել անաչառ լրագրութեան բարձր չափանիշները, եւ որպէս խմբագիր` ես զգում էի, որ անհրաժեշտ էր ներկայացնել Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշումը եւ ընդունել տարածքային վէճի գոյութեան փաստը` առանց յօդուածի հեղինակի զգացմունքները վիրաւորելու: Ի վերջոյ, ադրբեջանական կողմի դիրքորոշումը մեկնաբանելու նպատակով` որոշեցի դիմել Պխլի-ում իմ նախորդին` ղարաբաղեան հակամարտութեան հարցերով յայտնի փորձագէտ Թոմաս դէ Վաալին, ով ներկայում աշխատում է ամերիկեան Քարնեգի հետազօտական կենտրոնում: Հրապարակուեց ,,ջրային խնդիրըէ բարդացնում է ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացըէ խորագրով յօդուածը: Մեր ադրբեջանցի գործընկերները, սակայն, դժգոհ էին, որ Ադրբեջանի արտգործնախարարութեան մեկնաբանութիւնը տեղ չէր գտել յօդուածում, չնայած Թոմասն անաչառութեամբ էր ամփոփել պաշտօնական դիրքորոշումը: Ես առաջարկեցի հետեւեալ լուծումը` ադրբեջանական կողմը կարող է սեփական յօդուածը պատրաստել` ի պատասխան Կ'արինէի գրած նիւթի: Առաջարկն ընդունուեց: Հրապարակուեց Սամիրայ Ահմեդբէյլիի յօդուածը, որը պատմում էր ղարաբաղեան սահմանի ադրբեջանական կողմում բնակուող գիւղացիների ջրային խնդիրների մասին, որոնք ի յայտ էին եկել հակամարտութեան արդիւնքում (,ադրբեջանցիները մեղադրում են Ղարաբաղի իշխանութիւններին իրենց ջրից զրկելու մէջէ): Սամիրայի կարծիքով` յօդուածը երկու կողմից էլ մեկնաբանութիւնների կարիք ունէր: Նա իր տեսակէտն այսպէս բացատրեց. ,պարզ է, որ Ադրբեջանը ստեղծուած ջրային խնդիրների մէջ մեղադրում է Ղարաբաղի հայերին, եւ ես որոշեցի, որ հայկական կողմից մեկնաբանութիւն էր անհրաժեշտ` յօդուածում հաւասարակշռութիւնը պահպանելու համար: Արդիւնքում, յօդուածում մէջբերուեց Լեռնային Ղարաբաղի չճանաչուած կառավարութեան պաշտօնեաներից մէկի մեկնաբանութիւնըէ: Կ'արինեն, իր հերթին, այդ պահին կարծում էր, որ անհրաժեշտ էր երկու առանձին, սակայն, զուգահեռաբար գրուած յօդուած հրապարակել: ,իհարկէ, ես կողմ են նրան, որ հայ եւ ադրբեջանցի լրագրողները համատեղ յօդուածներ գրեն. դա եզակի հնարաւորութիւն է ընձեռում երկու կողմերի տեսակէտները պարզելու համար, եւ ես բազմիցս եմ դիմել այս մեթոդին: Սակայն կարծում եմ` կան պահէր, երբ պէտք է համատեղ, իսկ երբեմն`միայնակ գործել: Երբեմն երկու առանձին արտայայտուած տեսակէտները ստեղծում են ներդաշնակութիւն, որը ճշմարտութիւնն աւելի ամփոփիչ կերպով է ներկայացնում, քան երբ այդ տեսակէտները միասին են ներկայացւումէ: Հաւասարակշռուած լուսաբանման նպատակով այս 2 յօդուածների պատրաստմանն ուղղուած մեր ջանքերով, սակայն, պատմութիւնը չաւարտուեց: Սամիրայի յօդուածի հրապարակումից յետոյ, նրան զանգահարեցին Ադրբեջանի արտգործնախարարութիւնից` դժգոհելով նիւթի վերնագրից` ,ադրբեջանցիները մեղադրում են Ղարաբաղի իշխանութիւններին իրենց ջրից զրկելու մէջէ: ,ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մասն է կազմում: Ինչպէ՞ս կարող են ադրբեջանցիները մեղադրել Ղարաբաղինէ, - տարակուսում էր Ադրբեջանի արտգործնախարարութեան մամլոյ խօսնակ Էլխան Պոլուխովը: Պոլուխովին բարկացրել էր նաեւ այն փաստը, որ յօդուածում ներառուել էին ոչ թէ Հայաստանի հանրապետութեան կառավարութեան, այլ Ղարաբաղի իշխանութիւնների մեկնաբանութիւնները: ,հակամարտութիւնն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էէ, - յայտարարել էր նա: Սակայն նրա դժգոհութեան հիմնական պատճառն այն էր, որ Կ'արինէի յօդուածի մէջ ադրբեջանական կողմից պաշտօնական մեկնաբանութիւն չէր ներառուել: ,եթէ Պխլի-ին ցանկանում է պահպանել հաւասարակշռութիւնը, ապա դա պէտք է անել իւրաքանչիւր յօդուածումէ, - կարծիք էր յայտնել Պոլուխովը: Այս երկու յօդուածների պատրաստման ընթացքում մեր ունեցած դժուարութիւններն արտացոլում են Կովկասում եւ այլ վայրերում եղած հակամարտութիւնների կողմերի գերզգայունութիւնը [շօշափուող հարցերի նկատմամբ]: Անգամ յօդուածներում օգտագործուող տերմիններն են կարեւոր. այսպէս, Կ'արինէի յօդուածը մի քաղաքի մասին էր, որի հայկական անուանումը Քարվաճառ է, իսկ ադրբեջանականը` Քելբաջար: Այն ամէնը, ինչ մենք կարող ենք անել` քննարկել այս խնդիրները եւ փորձել հասնել փոխզիջման լաւագոյն տարբերակին` միեւնոյն ժամանակ պահպանելով անաչառութեան հիմնական սկզբունքները: Հնարաւոր է, որ վերջնական արդիւնքները 100 տոկոսով մեզ միշտ չեն բաւարարում, սակայն յոյս ունենք, որ սահմանի իւրաքանչիւր կողմի ընթերցողները նման վիճահարոյց թեմաների վերաբերեալ յօդուածներն անաչառ կը համարեն: Ես միշտ անհամբերութեամբ եմ սպասում նման արդիական խնդիրները լուսաբանելու հնարաւորութեանը: Օլիւեր Բուլլոուն Պխլի-ի ,կովկասեան լրատուէ պարբերականի խմբագիրն է: Յօդուածն արտատպւում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի ,կովկասեան լրատուէ պարբերականից: (www.iwpr.net)
  -   Յօդուածներ