Ըստ ԵԽ Գլխաւոր քարտուղարի, Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին ճիշտ է, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բաւարար չեն<br />


Ըստ ԵԽ Գլխաւոր քարտուղարի, Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին ճիշտ է, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բաւարար չեն

  • 21-10-2010 20:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցութեան անդամ Ռաֆիկ Գրիգորեանը, «ԲՀԿ» խմբակցութեան անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ «ՕԵԿ» խմբակցութեան քարտուղար Արծրունի Աղաջանեանը հոկտեմբերի 21-ին հանդիպում են ունեցել ԱԺ այցելած Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ն.Զոհրաբյանը ԵԽ Գլխաւոր քարտուղարին ներկայացրել է ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւերում առկայ մտահոգութիւններին ընդառաջ ՀՀ իշխանութիւնների ձեռնարկած քայլերը` նշելով այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացւում: ԵԽ Գլխաւոր քարտուղարը կարծիք է յայտնել, որ Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին ճիշտ է, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բաւարար չեն: Ն.Զոհրաբյանը, համաձայնելով այդ դիտարկմանը, նշել է այն ոլորտները, որտեղ նախաձեռնված են խորքային բարեփոխումներ: Նա նշել է, որ Հայաստանի ապագան ամուր եւ ժողովրդավար պետութիւն կառուցելն է, եւ նաեւ Եւրոպայի Խորհրդի աջակցութեամբ երկիրը հոյս ունի իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք արձանագրուած են ԵԽԽՎ-ի վերջին զեկույցներում: ԵԽ Գլխաւոր քարտուղարին հետաքրքրում էր կարեւորագոյն երկու խնդիր` կալանաւորուած անձանց եւ մամուլի ազատութեան խնդիրները: «ԲՀԿ» խմբակցութեան ներկայացուցիչը համապարփակ տեղեկատուութիւն է տրամադրել նրան այդ խնդիրների վերաբերեալ` յատկապէս անդրադառնալով «Ա1+» հեռուստաընկերութեան խնդրին: Կողմերը հոյս են յայտնել, որ հեռուստահաճախությունների դեկտեմբերին կայանալիք մրցոյթում կյաղթեն իրապէս արժանավորները: ԵԽ Գլխաւոր քարտուղարին հետաքրքրում էր նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը: Ն.Զոհրաբյանը նշել է, որ այն պահին, երբ Թուրքիայում կլինի հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը առանց որեւէ նախապայմանի շարունակելու պատրաստ քաղաքական իշխանութիւն, Հայաստանը կշարունակի ՀՀ ԱԺ-ում առկախուած արձանագրութիւնների վաւերացման գործընթացը: «ՕԵԿ» խմբակցութեան քարտուղար Արծրունի Աղաջանեանը նշել է, որ Հայաստանը ԵԽ-ին լիարժէք ինտեգրուած պետութիւն է եւ նկատելի են ՀՀ իշխանութիւնների` երկրում ժողովրդավարութիւնը զարգացնելու ձգտումները: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թ.Յագլանդի հետ հանդիպել են նաեւ ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամյանը եւ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանը: Հանդիպման ընթացքում հիւրի խնդրանքով նրանք անդրադարձել են Հայաստանի քաղաքական զարգացումներին: Ա.Ռուստամյանը ներկայացրել է իր տեսակետը ԵԽԽՎ-ի թիւ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերեալ: Նա կարեւորել է ընտրական օրէնսգրքի բարեփոխումները, որոնք, նրա համոզմամբ, ժողովրդի շրջանում կբարձրացնեն վստահութիւնը ընտրական գործընթացների նկատմամբ եւ հասարակութեանը զերծ կպահեն ետընտրական ճգնաժամերից: ՀՅԴ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք ներկայացրել են ընտրական օրէնսգրքի բարեփոխման վերաբերեալ առաջարկների փաթեթ: Ս.Սաֆարեանն իր խօսքում անդրադարձել է կալանաւորուած անձանց խնդիրներին, մարտիմեկյան դէպքերի պատասխանատուների բացայայտմանը եւ հետաքննութեան շարունակութեանը, ընտրական օրէնսգրքի բարեփոխումներին:
  -   Քաղաքական