ՀՀ արտգործնախարարը չի կարծում, որ Իրանի դէմ ուժային մեթոդների կամ պատժամիջոցներովի կիրառմամբ կարելի է լուծումներ գտնել<br />


ՀՀ արտգործնախարարը չի կարծում, որ Իրանի դէմ ուժային մեթոդների կամ պատժամիջոցներովի կիրառմամբ կարելի է լուծումներ գտնել

  • 21-10-2010 15:18:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումները, իհարկէ, պէտք է յարգուեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետութիւնների կողմից, ինչպէս դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրութիւնը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հոյս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւններ եւ լուծումներ կգտնուեն բանակցութիւնների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրութեան համատեղ ջանքերով»: Այսպէս է պատասխանել հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը լրատվամիջոցների այն հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանը միանում է Իրանի դէմ պատժամիջոցներին: «Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող յարաբերութիւններ, լաւ տնտեսական համագործակցութիւն, իրականցրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, յատկապէս էներգետիկ եւ տրանսպորտի բնագաւառներում: Տեղի են ունենում ակտիւ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնւում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելութիւնը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին: Մեր յարաբերութիւնները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
  -   Քաղաքական