Վարդան Յարութիւնեյանը յորդորում է Ջոն Պրեսկոտին հրաժարուել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից<br />


Վարդան Յարութիւնեյանը յորդորում է Ջոն Պրեսկոտին հրաժարուել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից

  • 21-10-2010 12:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Իրաւունքի եւ ազատութեան կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ Վարդան Յարութիւնեյանը հոկտեմբերի 21-ին բաց նամակով դիմել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Նամակում ասուած է. «Յարգելի պարոն Պրեսկոտ Մամուլից տեղեկացանք, որ Դուք` լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, թէ հրաժարվում եք խօսել Հայաստանի եւ հայաստանեան բանտերում գտնուող քաղբանտարկյալների մասին: Մեր ուշադրութիւնը գրաւեց ոչ թէ Ձեր խօսելուց հրաժարուելը, ինչն անկացկած, Ձեր իրաւունքն է, այլ այն պատճառաբանութիւնը, թէ ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք. «Ես համազեկուցող եմ, պէտք է զեկոյց պատրաստեմ: Երբ հանդիպում եմ իշխանութիւնների հետ, նրանք դժգոհում են, որ իրականութիւնը չեմ ներկայացնում: Երբ հանդիպում եմ ընդդիմութեան հետ, նրանք են ասում, թէ իրականութիւնը չեմ ներկայացնում»: Դուք փաստորեն ընդունում եք, որ էապէս կախուած եք հայաստանեան իշխանութիւնների եւ ընդդիմութեան իրարամերժ կարծիքներից: Այնինչ ԵԽԽՎ մանդատը Ձեզ տրուած է ոչ թէ ընդդիմութեան կամ իշխանութեան կարծիքներից կախուած լինելու կամ դրանցից վախենալու, այլ` հայաստանեան իրականութիւնը ուսումնասիրելու, ազատօրէն սեփական կարծիքն արտայայտելու եւ այն անաչառ կերպով ԵԽԽՎ-ին ներկայացնելու համար: Ձեր այս խոսքերից աւելի քան պարզ է դառնում, թէ ինչու այս 2,5 տարին այդպէս էլ բաւարար չեղաւ ԵԽԽՎ-ի կողմից հայաստանեան կեղծուած ընտրութիւնների միանշանակ դատապարտման եւ քաղաքական բանտարկեալների ազատ արձակման համար: Դուք փաստորեն զբաղուած եք եղել ոչ թէ համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով, այլ` հայաստանեան ընդդիմութեան եւ իշխանութեան միջեւ խուսավարելով: Պարոն Պրեսկոտ, Քանի որ Դուք հայաստանեան ընդիմության եւ իշխանութեան ճնշումներից ձերբազատվել չեք կարողանում, մենք Ձեզ յորդորում ենք հնարավորինս շուտ հրաժարուել Հայաստանի հարցերով համազեկուցողի մանդատից: Գուցէ այն Ձեր հրաժարականից յետոյ փոխանցվի շատ աւելի անկախ ու անաչառ պատուիրակի, ով, մի կողմ դրած հայաստանեան ընդդիմութեան եւ իշխանութեան իրարամերժ շահերը, կկարողանայ հայաստանեան իրականութիւնն անաչառ կերպով ներկայացնել ԵԽԽՎ-ին, ինչն էլ հենց պահանջում է համազեկուցողի մանդատիը»:
  -   Քաղաքական