Օպերատիւ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկուել Օղակաձեւ այգում տեղադրուած հաշարձանը պղծողին յայտնաբերելու ուղղութեամբ<br />


Օպերատիւ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկուել Օղակաձեւ այգում տեղադրուած հաշարձանը պղծողին յայտնաբերելու ուղղութեամբ

  • 20-10-2010 19:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 19-ի երեկոյեան ոստիկանութեան Երեւան քաղաքային վարչութիւնում ահազանգ է ստացուել, որ Տերյան-Մոսկովեան փողոցների խաչմերուկում` «Առագաստ» սրճարանի հետեւի մասում գտնուող յուշարձանը ներկել են: Դէպքի վայր մեկնած ոստիկանութեան ծառայողները պարզել են, որ Օղակաձեւ զբոսայգու 1-ին մասում գտնուող Հայ եւ հրեայ ժողովուրդների ցեղասպանութեան յիշատակին նուիրուած յուշարձանի վրայ կարմիր ներկով գրառումներ են արուել, որոնք մաքրուել են: Ըստ ՀՀ Ոստիկանութեան մամլոյ հաղորդագրութեան, դէպքի առթիւ ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում նախապատրաստւում են նիւթեր: Ձեռնարկւում են օպերատիւ-հետախուզական միջոցառումներ յիշեալ գրառումները կատարած անձի ինքնութիւնը պարզելու եւ նրան յայտնաբերելու ուղղութեամբ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը դատապարտել է Հոլոքոստի եւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի պղծումը: Նա կոչ է արել իրավապահ մարմիններին «գտնել եւ պատասխանատւութեան ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին»:
  -   Հասարակութիւն