Տոկիոյում կազմակերպուել է երեկույթ ի պատիւ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպանի ժառանգների<br />


Տոկիոյում կազմակերպուել է երեկույթ ի պատիւ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպանի ժառանգների

  • 19-10-2010 20:58:00   |   |  Քաղաքական
ՏՈԿԻՈ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր երեկույթ` ի պատիւ Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան Դիանա Աղաբեգ Աբգարի ժառանգների, նրա թոռան` Մայքլ Աբգարի եւ ծոռան` Դենիզ Աբգարի: Հոկտեմբերի 17-ին լրացաւ Հայ մտաւորական, հասարակական եւ քաղաքական ականաւոր գործիչ Դիանա Աբգարի ծննդեան 141-րդ տարեդարձը: Այս առաքելութեանը նրանց էր միացել նաեւ Ճապոնիայում ՀՀ դեսպանութեան անձնակազմը` ծաղկեպսակ զետեղելով Յոկոհամայում 1937թ.-ին իր մահկանացուն կնքած եւ արտսահմանցիների գերեզմանատանը թաղված Դիանա Աբգարի շիրիմին: Երեկույթի վերջում Մայքլ Աբգարն ու նրա դուստր` Դենիզ Աբգարը, դեսպանութեանը նուիրաբերեցին իրենց ընտանիքին պատկանող արխիւային նիւթեր, ի թիւս Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի 1920թ.-ի յուլիսի 22-ով թուագրուած պաշտօնական նամակի պատճէնը` Դիանա Աբգարին պատւոյ հիւպատոսի կոչում շնորհելու եւ Ճապոնիայի կառավարութեանը էկզեկվատուրա յանձնելու թույլտվության վերաբերեալ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, ծաղկեպսակ զետեղելու արարողութեանը եւ դեսպանութեանը տեղի ունեցած ընդունելութեանը ներկայ էին նաեւ Ճապոնիա-Հայաստան բարեկամութեան միութեան անդամներ:
  -   Քաղաքական