Կայացել է «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը «Լաւագոյն հայկական լրատվամիջոց» անուանակարգում<br />


Կայացել է «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» համահայկական մրցանակաբաշխությունը «Լաւագոյն հայկական լրատվամիջոց» անուանակարգում

  • 19-10-2010 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս Ստեփանակերտում անցկացուած հայ լրագրողների 5-րդ համաժողովի փակման հանդիսութեան ընթացքում կայացաւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» համահայկական ամենամեայ մրցանակաբաշխությունը «Լաւագոյն հայկական լրատվամիջոց» անուանակարգում: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, «Լաւագոյն հայկական լրատվամիջոց» անվանակարգի տպագիր լրատվամիջոց` օրաթերթ, շաբաթաթերթ, ենթաանվանակարգում գլխաւոր մրցանակ շնորհուեց «Ազդակ» օրաթերթին (Լիբանան, Բեյրութ): Այս ենթաանվանակարգում մրցանակակիրներ դարձան նաեւ «Ժամանակ» օրաթերթը (Թուրքիա, Ստամբուլ), «Հորիզոն» շաբաթաթերթը (Կանադա, Մոնրեալ), «Ազատ օր» օրաթերթը (Յունաստան, Աթէնք) եւ «Ալիք» օրաթերթը (Իրան, Թեհրան): «Լաւագոյն հայկական լրատվամիջոց» անվանակարգի տպագիր լրատվամիջոց` ամսագիր, ամսաթերթ, պարբերական, հանդէս, ենթաանվանակարգում գլխաւոր մրցանակ ստացաւ «Համայնապատկեր» գրական մշակոյթային հանդէսը (ԱՄՆ, Գլենդէլ): Այս ենթաանվանակարգում մրցանակակիրներ դարձան նաեւ «Անիւ» ամսագիրը (ՌԴ, Մոսկուա), «Օրեր» ամսագիրը (Չեխիա, Պրահա) եւ «Գործարար» ամսագիրը (ՌԴ, Կալուգա): Ինտերնետային լրատվամիջոց ենթաանվանակարգում գլխաւոր մրցանակ շնորհուեց «Անալիտիկա» կայքէջին (Ուկրաինա, Կիեւ): Այս ենթաանվանակարգում մրցանակակիրներ դարձան նաեւ «Կիպրահայեր» կայքէջը (Կիպրոս, Նիկոսիա) եւ «Քոլեքթիվ Վան» կայքէջը (Ֆրանսիա, Իսի Լե Մուլինո): Ռադիոեթեր ենթաանվանակարգում գլխաւոր մրցանակ շնորհուեց «Վանայ ձայն» ռադիոյին (Լիբանան, Բեյրութ): Այս ենթաանվանակարգում մրցանակակիրներ դարձան նաեւ «Կոմիտաս» ռադիոժամը (Ուրուգվայ, Մոնտեվիդեո), «Ռադիո Արմենիե» (Ֆրանսիա, Լիոն) եւ «Բոստոնի հայկական անկախ ձայնասփյուռ» ռադիոժամը (ԱՄՆ, Ուոթերթաուն): Հեռուստատեսութիւն ենթաանվանակարգում գլխաւոր մրցանակ շնորհուեց «էյարթիէն-Շանթ» հեռուստատեսութեանը (ԱՄՆ, Գլենդէլ): Այս ենթաանվանակարգում նաեւ մրցանակակիրներ դարձան Վրաստանի հանրային հեռուստատեսութեան «Մոամբե» լրատուական ծրագրի հայերէն ծրագիրը (Վրաստան, Թբիլիսի), «Կարկաչ» հեռուստատեսութիւնը (ԱՄՆ, Վալենսիա) եւ «Էքսպրես TV» հեռուստաընկերությունը (ԱՄՆ, Գլենդէլ): Հայաստան համահայկական հիմնադրամի սահմանած խրախուսական մրցանակին արժանացան «Արեւիկ» ամսաթերթը (Վրաստան, Թբիլիսի), «Ազատ հայ» կայքը (ԱՄԷ, Դուբայ), «Հայրենիք» շաբաթաթերթը (Իսպանիա, Միսլատա), «Ուրարտու» ամսաթերթը (ՌԴ, Օմսկ): «Խաչքար» ամսագիրը (ՌԴ, Կրասնոդար) արժանացավ Հայկական հանրագիտարանիե խմբագրութեան խրախուսուկան մրցանակին: ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած խրախուսական մրցանակներ յանձնուեցին «Լա Նորա Արմէնիա» ռադիոժամին (Արգենտինա, Բուենոս Այրէս) եւ «Ռադիո Սեւան»-ին (Լիբանան, Բեյրութ): Երեւանի պետական համալսարանի սահմանած խրախուսական մրցանակը յանձնուեց «Օստրովոկ Նաիրի» պարբերականին (ՌԴ, Սմոլենսկ): «Նաիրի վ Կալինինգրադե» ամսաթերթը (ՌԴ) արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միութեան խրախուսական մրցանակին:
  -   Հասարակութիւն