Լիտուան հանդէս է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման օգտին


Լիտուան հանդէս է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման օգտին

  • 03-05-2011 17:41:22   |   |  Քաղաքական
Լիտուան պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալութեան, այս մասին յայտարարել է Լիտուայի նախագահ Դալեայ Գրիբաուսկայտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման աւարտին։ Դալեայ Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ Լիտուան հանդէս է գալիս խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման օգտին։ «Նման հակամարտութիւնները ծանր հետեւանքներ են ունենում ցանկացած երկրի համար։ Նրանք ծայրաստիճան բացասաբար են անդրադառնում հոգեւոր արժէքների, յարաբերութիւնների, տնտեսութեան վրայ, եւ այդ դժուարութիւնները չէզոքացնելը անչափ դժուար է։ Ուստի ձեզ անհրաժեշտ է համբերութիւն, բաց մօտեցում եւ, ի հարկէ, խաղաղասէր վերաբերմունք»,- նշել է Լիտուայի ղեկավարը։ Նա ընդգծել է նաեւ, որ Եւրոպան եւ ողջ աշխարհը ցանկանում են հակամարտութիւնների խաղաղ կարգաւորում։
  -   Քաղաքական