Ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջեանը պարգեւատրուել է ԼՂՀ-ի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով<br />


Ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջեանը պարգեւատրուել է ԼՂՀ-ի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

  • 18-10-2010 16:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հոկտեմբերի 18-ին ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջեանին, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը բարձր է գնահատել նրա ներդրումը հայոց անկախ պետականութեան, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփիռք կապերի ամրապնդման գործում: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, Արցախին մատուցած ծառայութիւնների համար ԼՂՀ նախագահը Ա.Բոյաջեանին է յանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
  -   Քաղաքական