Կատարուեց Կ'ոտայքի թեմի Կոտայք գիւղի Սբ. Յովհաննէս եկեղեցու օծումը
18-10-2010 12:19:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 15-ին աննախադէպ եռուզեռ էր Կոտայք գիւղի ազգաբնակչութեան համար: Կոտայք գիւղում օծուեց վերանորոգուած Սբ. Յովհաննէս եկեղեցին`(կառուցուած 1854թ-ին) բարերարութեամբհայր եւ որդի Յարութիւնեանների:
Սուրբ Յովհաննէս եկեղեցու օծումը կատարուեց Կ'ոտայքի թեմի Առաջնորդ Տ. Առաքէլ եպիսկոպոս Քարամեանի ձեռամբ:
Գերաշնորհ Սրբազան Հայրը հաւուր պատշաճի քարոզ խօսեց` բնաբան ընտրելով Ղուկասի Աւետարանի ԺԲ գլխի 15-րդ համարը. «Տեսէք որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: Այնուհետեւ դիմեց ժողովրդին` նշելով, որ այս եկեղեցին քարեղէն կառոյց կը մնայ, եթէ մենք մեր ամենօրեայ աղօթքներով այն չվերածենք հոգեւոր եկեղեցու` իրական Աստծոյ տան: Կ'ոտայքի թեմի Առաջնորդ Առաքէլ եպս. Քարամեանը վերոյիշեալ եկեղեցու բարերարներ Ռուբիկ եւ Վարդան Յարութիւնեաններին եւ ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամանայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը:
Ամէն տարի հոկտեմբերի 15-ը Կ'ոտայքի թեմի Առաջնորդի կողմից յայտարարուեց, որպէս Կոտայք գիւղի Սբ. Յովհաննէս եկեղեցու ուխտի օր:
Տօնախմբութեանը ներկայ էին մարզային եւ քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Երեւան քաղաքի փոխքաղաքապետ Տարօն Մարգարեանը: Այդ օրը կոտայքցիների համար տօնական էր, կազմակերպուած գեղարուեստական միջոցառմանը զուգահեռ ներկաներին բաժանուեց մատաղ:
Կ'ոտայքի թեմի լրատուական բաժին