Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը այցելել են Արցախ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը այցելել են Արցախ

  • 13-04-2016 13:52:28   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 13-ին Ն․Օ․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստան ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը մեկնեցին Արցախ` իրենց զօրակցութիւնը բերելու ԼՂՀ իշխանութիւններին, արցախահայութեանը եւ հայրենեաց պաշտպան զինուորներին:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Մուրադեանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Յակոբեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Յուսիկ ծայրագոյն վարդապետ Մարտիրոսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Պետրոս վարդապետ Մանուէլեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գաւազանակիր Հոգեշնորհ Տ․ Աղան աբեղայ Երնջակեանը, Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ․ Վահրամ քահանայ Մելիքեանը, հրապարակախօս Զօրի Բալայեանը եւ Հայ Եկեղեցու բարերար Գաբրիէլ Ջեմբերջեանը:
Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին եւ Արամ Ա Կաթողիկոսին օդանաւակայանում դիմաւորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ Արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանը, ԼՂՀ Մշակոյթի նախարար Նարինէ Աղաբալեանը, թեմի հոգեւորականներ եւ բանակի հոգեւոր սպասաւորներ: 
Ժամանելուց յետոյ տեղի ունեցաւ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանի հետ:
 
  -   Մամլո հաղորդագրություն