«արմէնտել»-ը նկարներ նվիրեց Հայոց Ցեղասպանութեան թանգարանին<br />


«արմէնտել»-ը նկարներ նվիրեց Հայոց Ցեղասպանութեան թանգարանին

  • 05-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՁՍՕՐ: «արմէնտել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայոց Ցեղասպանութեան թանգարանին է նուիրել հայ նկարիչների 5 ստեղծագործութիւն, որոնք ներկայացուած էին Հայաստանի ազգային պատկերասրահում` Հայոց Ցեղասպանութեան 95 ամեակին նուիրուած ցուցահանդեսին: Մասնագէտների յանձնաժողովը Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյանի գլխաւորութեամբ ներկայացրած բազմաթիւ աշխատանքներից ընտրեցին Յովհաննէս Աւետիսեանի, Գրիշա Թորոսեանի, Հրանտ Միրզոեանի, Յարութիւն Յակոբեանի եւ Տիգրան Բարխանաջյանի գործերը: «Թանգարանում այս նկարները կտեսնեն աշխարհի տարբեր անկիւններից Հայաստան այցելած տասնեակ հազարաւոր մարդիկ, եւ համոզուած ենք, որ դրա շնորհիւ աւելի տեսանելի կդառնայ հայ ազգի ողբերգութիւնն, ապրելու եւ ստեղծելու վճռականութիւնը եւ վաղուայ օրը հաւատով եւ հպարտութեամբ կերտելու ձգտումը»,- ասաց «արմէնտել» ՓԲԸ Գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն: Իր հերթին Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյանը նշեց. «Իմ երախտագիտությունն են յայտնում «արմէնտել»-ին եւ «Աշխարհի հայ նկարիչների» միութեանը այս ներդրման համար: Համոզուած եմ, որ այս աշխատանքները արժանի տեղ կզբաղեցնեն թանգարանում»: Միջոցառման ընթացքում հայ նկարիչներին աջակցելու ինչպէս նաեւ հայ կերպարուեստի զարգացման մէջ ունեցած ներդրման համար «արմէնտել» ՓԲԸ Գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն ճանաչուեց ժաշխարհի հայ նկարիչներիի միութեան պատուաւոր անդամ եւ նրան շնորհուեց ժմոմիկիի անուան շքանշան: «Միութեան անդամների անունից մեծ երախտագիտությամբ շնորհում ենք Ձեզ այս շքանաշանը , որը խորհրդանշում է Ձեր անգնհատելի ներդրումը հայ կերպարուեստի տարածման գործում ինչպէս Հայաստանում այնպէս էլ նրա սահմաններից դուրս»,- նշեց ժաշխարհի հայ նկարիչներիի միութեան նախագահ Ղազար Միրզոեանը: Յիշեցնենք, որ «արմէնտել»-ի աջակցութեամբ լոյս է տեսել Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների կատալոգը, որտեղ ներառուած են նաեւ բացառիկ նկարներ եւ 1915թ-ի ողբերգութեան ականատեսների վկայութիւններ:
  -   Մշակոյթ