Նենսի Փելոսի. «Այսօր բոլորս հայ ենք» <br />


Նենսի Փելոսի. «Այսօր բոլորս հայ ենք»

  • 26-04-2010 18:18:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ապրիլի 24-ի նախօրյակի միջոցառում է կազմակերպուել, որի ժամանակ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին եւ այլ քաղաքագետներ ելոյթ են ունեցել եւ հարցրել, թէ որքա՞ն պէտք է սպասել, մինչեւ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Նենսի Փելոսին իր ելոյթը սկսել է «այսօր բոլորս էլ հայ ենք» բառերով: Այս մասին տեղեկացնում է «Մարմարան»: Ժողովին մասնակցել են 200 ամերիկահայ հրավիրյալներ, ինչպէս նաեւ Ներկայացուցիչների պալատի մեծամասնութեան ղեկավար Սթենի Հոյերը, կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը: Ներկայ է եղել նաեւ ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի նախագահ Հովարդ Բերմանը, որը հայկական բանաձեւի վաւերացման կողմնակիցներից է: Փելոսին ասել է, որ Կոնգրեսը պէտք է ճանաչի հայկական բանաձեւը. «Արդէն ձանձրացել ենք պատմություններ լսելուց այն մասին, թէ ինչու այս բանաձեւը չպէտք է վաւերացուի, բայց չենք ձանձրացել ճշմարտութիւնը երեւան հանելու համար պայքար մղելուց»: Բայց նա չի նշել, թէ այս բանաձեւը օրակարգի բերուելու է, թէ` ոչ: Փելոսին իր խօսքն աւարտել է հետեւեալ խօսքերով. «Մենք հանգիստ չունենք, քանի դեռ չենք ընդունել հայկական ցեղասպանութիւնը»:
  -   Քաղաքական