Բեռլինում տեղի է ունեցել «Աղէտ-Ցեղասպանութիւն»<br /> վաւերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը<br />


Բեռլինում տեղի է ունեցել «Աղէտ-Ցեղասպանութիւն»
վաւերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը

  • 08-04-2010 18:28:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՌԼԻՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում ապրիլի 7-ին տեղի է ունեցել «Աղէտ-Ցեղասպանութիւն» վաւերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նուիրուած Հայոց ցեղասպանությանը: Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանուել է 2009-2010թթ.-ին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, կինոնկարի ցուցադրմանը ներկայ են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիւանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից յետոյ ելոյթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմէն Մարտիրոսեանը եւ Է.Ֆրիդլերը: Ելոյթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում Ա.Մարտիրոսեանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին:
  -   Հասարակութիւն