Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորների

  • 27-07-2016 19:11:50   |   |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արեւելեան Հայոց թեմի ուխտաւորների` ուղեկցութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Կոմիտաս քահանայ Զոհրաբեանի:
 
Ուխտաւորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խօսեց Հայրենիքից ստացած նրանց տպաւորութիւնների մասին եւ հայցեց Նորին Սրբութեան օրհնութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտաւորների այցը Հայրենիք եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն, իր մասնաւոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնութեամբ հայորդիներն ուխտաւորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Անդրադառնալով Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելութեանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը յաւելեց, որ  Հայ Եկեղեցին դարէր  շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփիւռքում ստանձնել է նաեւ հայապահպանութեան պատասխանատու գործը:
   Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծեԬով այսօրինակ ուխտագնացութիւնների կազմակերպման անհրաժեշտութիւնը, նաեւ ասաց, որ դրանք լաւագոյն ճանապարհներից են հայ ժողովրդի ինքնութեան գիտակցութիւնը զօրացնելու եւ ամրացնելու առումով: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը փաստեց, որ Հայրենիք կատարուող ուխտագնացութիւնները հնարաւորութիւն են ընձեռում, որպէսզի հայորդիները հասակ առնեն որպէս Հայրենիքի ու նախնեաց արժանաւոր զաւակներ եւ յետնորդներ իրենց հայրերի ստեղծած հարուստ ժառանգութեանը:    
   Զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ կրթութեան ոլորտում Հայ Եկեղեցու իրականացրած առաքելութեանը, Հայոց Հովուապետը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին: 
   Վերջում իր հայրապետական օրհնութիւնը բերելով ուխտաւորներին` Նորին Սրբութիւնն աղօթեց, որ Երկնաւոր Տիրոջ քաղցր հայեացքի ներքոյ նրանք շարունակեն ապրել` նոյն նախանձախնդրութեամբ փարուած մնալով  Հայ Եկեղեցուն ու ազգային կեանքին:
 
  -   Մամլո հաղորդագրություն