<br /> Պատկերապատման Զարգացման Միութեան նախաձեռնութեամբ մայիսի 6-8-ին Երեւանում կ'անցկացուի «Պատկերապատման Հրավառութիւն» միջոցառումը<br />



Պատկերապատման Զարգացման Միութեան նախաձեռնութեամբ մայիսի 6-8-ին Երեւանում կ'անցկացուի «Պատկերապատման Հրավառութիւն» միջոցառումը

  • 02-05-2011 18:40:40   | Հայաստան  |  Մշակոյթ
2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծուեց Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միութիւնը (ՀՊԶՄ), որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արուեստի զարգացմանը, որն ամբողջ աշխարհում ունի իր ուրոյն տեղը եւ կոչւում է իններորդ արուեստ: Հայաստանում այս արուեստը նոր է վերելք ապրում, սակայն արդէն գոյութիւն ունեն ամսագրեր, որտեղ տպագրւում են պատկերապատումներ: Գործունէութեան չորս տարիների ընթացքում Հպզմ-ի կողմից կազմակերպուել են երկու միջազգային փառատօններ եւ մէկ պատկերապատման վարպետութեան դասընթաց, որին մասնկացել են տասնմէկ նկարիչ: Դասընթացների ընթացքում իւրաքանչիւր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրուել է Հայաստանի Նկարիչների Միութիւնում եւ Նարեկացի Արուեստի Միութիւնում: Փառատօնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցոյթ, որին մասնակցել են 50-ից աւել նկարիչներ: Խնկօ Ապոր անուան մանկական գրադարանին նուիրաբերուել է հազարից աւել պատկերապատման գրքեր: Այս տարի Հպզմ-ն նախատեսում է կազմակերպել ,պատկերապատման հրավառութիւնէ խորագրով միջոցառումը, որի ծրագրով նախատեսուած են` - Պատկերապատման վարպետութեան դասընթաց /Ապրիլ - Հոկտեմբեր/ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամում - Ցուցահանդէսներ Երեւանի Պետական Կամերային թատրոնում /մայիսի 6,7,8/ (Պաշտօնական բացում մայիսի 6, ժամը 11:00-ին) Նարեկացի Արուեստի Միութիւնում /մայիսի 1-10/ (Պաշտօնական բացում մայիսի 3-ին, ժամը 16:00ին) Մանկական ցուցահանդէս Խնկօ Ապոր անուան մանկական ազգային գրադարանում (Պաշտօնական բացում մայիսի 4-ին, ժամը 15:00-ին) Պատկերապատում կաւիճներով /Մ.Սարեանի արձանին յարակից պուրակում /մայիսի 6, 17:00/ Պատկերապատման հիման վրայ նկարահանուած Լիւկ Բեսոնի ֆիլմի ցուցադրութիւն ,ադելի արկածներըէ /Կինօ Մոսկուա, մայիսի 6, 17:00 ֆրանսերէն լեզուով, 19:00 հայերէն լեզուով/ ,ադելի արկածներըէ պատկերապատման ցուցահանդէս /Կինօ Մոսկուա, մայիսի 6/։
  -   Մշակոյթ