ԼՂՀ Նախագահն ընդունել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ<br /> Յակոբեանին<br />


ԼՂՀ Նախագահն ընդունել է ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ
Յակոբեանին

  • 05-03-2010 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակո Սահակեանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան պատուիրակութեանը` գերատեսչութեան ղեկավար Հրանուշ Յակոբեանի գլխաւորութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ԶՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, հանդիպմանը քննարկուել է Հայրենիք-Սփիռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Արցախի դերը համայն հայութեան համախմբման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում մեծ տեղ են յատկացնում հանրապետութիւնից դուրս բնակուող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների զարգացմանը եւ Արցախի շենացմանը նրանց մասնակից դարձնելուն: ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել սփիւռքի նախարարութեան դերը աշխարհասփիւռ հայութեան հետ կապերի ամրապնդման հարցում:
  -   Քաղաքական