Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Անկարան կոչ է անում Հայաստանին<br /> բանակցութիւնները վարել երես առ երես»<br />


Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Անկարան կոչ է անում Հայաստանին
բանակցութիւնները վարել երես առ երես»

  • 05-03-2010 13:31:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի հետ արձանագրութիւնները ստորագրելով` Թուրքիան ձգտում էր ապագայ սերունդներին թողնել խաղաղութիւն եւ կայունութիւն ժողովուրդների միջեւ, սակայն այս բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսի յանձնաժողովում ցոյց է տալիս, որ Երեւանն այս հարցում բացէիբաց չի գործում,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը սխալական է համարում այն կարծիքը, թէ բանաձեւի ընդունումը կարող է ճնշում գործադրել Անկարայի վրայ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման հարցում: «Այն, ինչ Թուրքիան ձեռնարկեց այդ հարցում տասն օրում, Հայաստանը արեց դա չորս ամսում»,- ասել է Ա. Դավութօղլուն: Երրորդ կողմի` տուեալ դէպքում ԱՄՆ-ի, միջամտութիւնը Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններին, ըստ ԱԳՆ ղեկավարի, բարդացնում է հաշտութեան գործընթացը երկրների միջեւ: «Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը վկայում է, որ Կոնգրեսը շատ թոյլ է ապագայ քաղաքական ռազմավարութեան մշակման գործում»,- ասել է թուրք նախարարը:
  -   Քաղաքական