Աբխազիան քննարկում է Ռուսաստանի հետ միութիւն կազմելու<br /> հարցը<br />


Աբխազիան քննարկում է Ռուսաստանի հետ միութիւն կազմելու
հարցը

  • 19-02-2010 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մենք անկախ պետութիւն ենք, մենք դրանից չենք կարող փախչել, սակայն մենք քննարկում ենք նաեւ Ռուսաստանի հետ մէկ պետութեան շրջանակներում միութիւն կազմելու, միասնական մաքսային գօտում ընդգրկվելու հարցերը, այդ բոլոր տարբերակները մենք քննարկում ենք»,- «Ազատութիւն» ռադիոկայանի ռուսական ծառայութեանը տուած հարցազրոյցում ասել է հինգշաբթի օրը Ռուսաստան իր այցն աւարտած Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Բաղապշը Մոսկուայում էր վերընտրվելուց յետոյ առաջին պաշտօնական այցի շրջանակներում: Մոսկովեան հանդիպումների գլխաւոր թեման, որը հարուցեց Վրաստանի, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ի դժգոհութիւնը, Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրուած` Աբխազիայի տարածքում «Միաւորուած ռուսաստանեան ռազմաբազա տեղակայելու վերաբերեալ» երկկողմ համաձայնագիրն էր: Աբխազիայի նախագահը «Ազատութիւն» ռադիոկայանին տուած հարցազրոյցում եւս մէկ անգամ շեշտել է, թէ ռուսական ներկայութիւնը աբխազներին անհրաժեշտ էր «վրացիների հետ պատերազմից յետոյ` 90-ականների սկզբին կորցրած անվտանգութեան զգացողությունը վերագտնելու համար»: «Աբխազիային ռուսական ռազմաբազան անհրաժեշտ է նրա համար, ինչի համար ՆԱՏՕ-ին, օրինակ, այն անհրաժեշտ է Կոսովոյում: Ինչի՞ համար են եւրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ դառնում` որպէսզի հանգիստ ապրեն, իրենց անվտանգութիւնն ապահովեն»,- ընդգծել է Բաղապշը եւ յաւելել.- «Մենք վերջին շրջանում շատ ենք պատերազմել եւ հիմա ցանկանում ենք մեր ընկերների հետ հանգիստ եւ կայուն կեանք ունենալ»:
  -   Քաղաքական