Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցել է Մոսկուա-Երեւան աւտոբուսի վթարի կապակցութեամբ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցել է Մոսկուա-Երեւան աւտոբուսի վթարի կապակցութեամբ

  • 14-10-2016 13:28:57   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցութիւն է յայտնել Բեսլան-Վլադիկավկազ մայրուղու վրայ վաղ առաւօտեան Մոսկուա-Երեւան երթուղային աւտոբուսի վթարի հետեւանքով զոհուած հայորդիների ընտանիքներին:
 
«Խորապէս ցաւում ենք կատարուածի առնչութեամբ եւ աղօթում վթարի զոհ դարձած մեր զաւակների համար: 
Դժուարին այս պահին Սուրբ Հոգու մխիթարութիւնն ենք հայցում եւ մեր զօրակցութիւնը բերում զոհուածների ընտանիքներին ու հարազատներին: Նաեւ շուտափոյթ ապաքինում մաղթում վիրաւորներին», - ասուած է Հայրապետական ցաւակցագրում:
Վեհափառ Հայրապետի կողմից յանձնարարական է տրուել Հարաւային Ռուսաստանի հայոց թեմին` անհրաժեշտ հոգեւոր խնամք եւ աջակցութիւն ցուցաբերել վթարից տուժածներին եւ նրանց ընտանիքներին:
 
  -   Մամլո հաղորդագրություն