Յունվարի 20-27-ին Հայաստանում արձանագրուել է սպանութեան 2<br /> դէպք<br />


Յունվարի 20-27-ին Հայաստանում արձանագրուել է սպանութեան 2
դէպք

  • 29-01-2010 16:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 20-27-ին Հայաստանում արձանագրուել է սպանութեան 2 դէպք, որոնք բացայայտուել են: Ըստ ՀՀ Ոստիկանութեան օպերատիւ հաղորդագրութիւնների ամփոփագրի, արձանագրուած մարմնական վնասուածք հասցնելու 46 դէպքից բացայայտուել է 42-ը, խարդախութեան 20 դէպքից` 18-ը, գողութեան 114 դէպքից` 64-ը, կողապուտի 6 դէպքից` 4-ը, խուլիգանութեան 4 դէպքից` 3-ը, աւազակային յարձակման 3 դէպքից` 2-ը: Նախկինում կատարուված հանցագործություններից նոյն ժամանակահատուածում բացայայտուել է գողութեան 17, մարմնական վնասուածք հասցնելու 8 եւ աւազակային յարձակման 3 դէպք: Անցած շաբաթուայ ընթացքում հանրապետութիւնում արձանագրուել է 23 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհուել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ:
  -   Հասարակութիւն