Ղազախստանում այսօր գրանցուել է վեցերորդ երկրաշարժը


Ղազախստանում այսօր գրանցուել է վեցերորդ երկրաշարժը

  • 01-05-2011 23:11:41   |   |  Միջազգային
Այսօր ժամը 17.37- ին Ղազախստանի հարաւարեւելեան մասում, Ալմա-ատի քաղաքից 74 կմ հեռաւորութեան վրայ գրանցուել է 4.8 բալանոց երկրաշարժ, որն այսօր գրանցուած վեցերորդ երկրաշարժն էր Ղազախստանում: Այսօր առաջինը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8.31-ին եւ ունեցել է 5.5 բալ ուժգնութիւն, իսկ միւս չորս երկրաշարժերի ուժգնութիւնը կազմել է 3.2-ից մինչեւ 4.8 բալ: Զոհերի եւ աւերածութեան դէպքեր չեն գրանցուել:
  -   Միջազգային