ՀՀ վարչապետն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին


ՀՀ վարչապետն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

  • 08-02-2017 15:49:06   |   |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանին:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի այցը Մայր Աթոռ, կարեւորեց Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանն ու ժողովրդին յուզող խնդիրների կարգաւորմանն ուղղուած ՀՀ կառավարութեան ջանքերը եւ իրականացուող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց նաեւ, որ պրն. Կարէն Կարապետեանն իր ծառայութեան տարբեր հանգամանքներում մշտապէս աջակից է եղել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն եւ նրա կառոյցներին: 
Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակութեամբ անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ՀՀ կառավարութեան միջեւ առկայ յարաբերութիւններին` մեծապէս կարեւորելով պետութիւն-եկեղեցի համագործակցութիւնը: 
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը կառավարութեան ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունէութիւնը: Խօսուեց նաեւ երկրում իրականացուող բարեփոխումների ընթացքի մասին:
Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպէսզի յաջողութիւններով պսակուեն Հայրենիքի առաջընթացին եւ ժողովրդի բարօրութեանն ուղղուած նախաձեռնութիւնները:
 
  -   Մամլո հաղորդագրություն