Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրուել են մի շարք դեղերի իրացման<br /> գների բարձրացումներ<br />


Հոկտեմբեր-նոյեմբերին արձանագրուել են մի շարք դեղերի իրացման
գների բարձրացումներ

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից այս տարուայ հոկտեմբեր-նոյեմբերին իրականացուած դիտանցումների արդիւնքում արձանագրուել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Յանձնաժողովի մասնագէտների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սիրտ-անօթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող եւ իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրէնսդրութեան հնարաւոր խախտումների մասին: Ուստի, յանձնաժողովի նոյեմբերի 17-ի նիստում վարոյթ հարուցուեց վերոհիշյալ շուկաներում: Վարոյթը կընդգրկի հետեւեալ տնտեսվարողների վարքագծի մրցակցային կանոններին համապատասխանութեան ուսումնասիրութիւնը. «Էսկուլապ» ՍՊԸ, «Առգո Ֆարմ» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ալֆա Ֆարմ ՓԲԸ», «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «Արֆարմացիա» ՓԲԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Ռուս ֆարմ» ՍՊԸ, «Ռիխտեռ լամբրոն» ՍՊԸ, «Տոնուս Լես» ՍՊԸ, «Ֆարմ Գոհար» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ, «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ (19 տնտեսվարող սուբյեկտ` առաւել խոշորները շուկայում): Վարոյթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներից նիստում տեղեկութիւններ պահանջվեցին ապրանքի ձեռքբերման եւ իրացման գների կառուցուածքի բաղադրիչների, գների փոփոխութիւնների պատճառների եւ հիմնավորումների, ինչպէս նաեւ` պայմանագրերի եւ հաշիւ ապրանքագրերի պատճէնները: www.competition.am-ում կհրապարակուի այն դեղերի ցանկը, որոնք սոցիալական նշանակութիւն ունեն եւ որոնց գները բարձրացել են, նախնական գնահատմամբ` չհիմնաւորուած:
  -   Տնտեսութիւն