«Ամերիա» ՓԲԸ-ն ի թիւս ԱՊՀ իրաւաբանական շուկայի միւս<br /> առաջատարների ընդգրկուել է CIS LCN նոր մասնագիտական ցանցի կազմում<br />


«Ամերիա» ՓԲԸ-ն ի թիւս ԱՊՀ իրաւաբանական շուկայի միւս
առաջատարների ընդգրկուել է CIS LCN նոր մասնագիտական ցանցի կազմում

  • 10-11-2009 13:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինը առաջատար իրաւաբանական ընկերութիւններ` Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINA LLP), Բելառուսից (Վլասովա, Միխել եւ գործընկերներ), Ղազախստանից (Aequitas), Ղրղզստանից (Kalikova & Associates), Մոլդաւիայից (Turcan & Turcan), Ռուսաստանից (Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ), Թուրքմենստանից (ACT) եւ Ուկրաինայից (RULG Ukrainian Legal Group), յայտարարում են CIS Leading Counsel Network (LCN) նոր մասնագիտական ցանցի ստեղծման մասին: «Ամերիա» ՓԲԸ-ից ստացուած հաղորդագրութեան համաձայն, CIS LCN-ն կընդլայնի այս արագ զարգացող տարածաշրջանի շուկայում խորհրդատուական ծառայութիւններ մատուցելու հնարաւորութիւնները եւ թոյլ կտայ մասնակից ընկերութիւններին արդիւնաւէտ աշխատանք իրականացնել յաճախորդների յաճախորդների հետ` իրենց ազգային իրաւաբանական դաշտից դուրս: Ցանցը, որը գլխաւորում է մասնակից ընկերութիւնների ղեկավարների թուից յաջորդականութեան կարգով, նպատակադրուել է ստեղծել միջազգային մասնագիտական չափանիշների եւ մասնակից ընկերութիւնների` իրենց ազգային շուկաներում ձեռք բերուած առանձնայատուկ փորձի համադրությունը: Այս շուկաները միջազգաին ներդրումային հանրութեան համար շարունակաբար էլ աւելի մեծ հետաքրքրութիւն են առաջացնում: LCN-ի առաջին նախագահ է ընտրուել Իրինա Պալիաշվիլին` ուկրաինական RULG-Ukrainian Legal Group իրաւաբանական ֆիրմայի նախագահը, ԱՊՀ երկրների իրաւաբանական ընկերութիւնների ֆորումի հիմնադիրը եւ համանախագահը: Ֆորումն ամէն տարի հաւաքում է իրաւաբանական ընկերութիւնների ղեկավարներին ԱՊՀ երկրներից եւ ողջ աշխարհից: Սեպտեմբերի 28-ին կայացած LCN-ի հիմնադիր ժողովի պատուաւոր հիւրերն էին Hengeler Mueller գերմանական առաջատար իրաւաբանական ընկերութեան ներկայացուցիչ Օլեգ Լուզանովը եւ Bredin Prat ֆրանսիական առաջատար իրաւաբանական ընկերութեան ներկայացուցիչ Պատրիկ Ջեւոլսկին, որոնք իրենց գործընկերների հետ կիսեցին Եվրոպայում գործընկերական ցանցի ստեղծման իրենց փորձը, որը յայտնի է Best Friends Network անուանումով եւ նմուշ է հանդիսանում LCN-ի յետագայ զարգացման համար: LCN-ի մասնակիցներն ունեն արդիւնաւէտ համագործակցութեան բազմամեայ փորձ: Ցանցի ներքոյ նրանց միաւորումը ժամանակով ստուգուած այդ յարաբերութիւնները վեր կհանի մի նոր մակարդակի հարթութեան վրայ, ինչը հնարաւորութիւն կտայ յաճախորդներին առաջարկել համատեղ աշխատանքային խմբերի ծառայութիւններ` դինամիկ զարգացող այդ տարածաշրջանի ամբողջ տարածքում: LCN-ի մասնակից ընկերութիւնների ռեսուրսների միաւորումը կընդլայնի վերջիններիս հնարաւորութիւնները օգտուելու իրաւաբանական ընկերութիւնների գործունէութեան ոլորտում տեխնիկական հագեցուածութեան վերջին նուաճումներից, տուեալների կառավարման եւ կադրերի պատրաստման համակարգերից: Աւելին, նախատեսւում են ամենամեայ կրթական ծրագրեր LCN-ի մասնակից ընկերութիւնների իրավաբանների համար, ինչպէս նաեւ պարբերական սեմինարներ յաճախորդների համար, որոնց շնորհիւ վերջիններն աննախադէպ հասանելիութեան հնարաւորութիւն կստանան ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի ազգային շուկաների մասին տեղեկատվությանը: Անդամակցութիւնը LCN-ին չի պարտադրում մասնակիցների համար համագործակցութեան բացառիկ պարտաւորութիւններ: Նրանք կարող են յարաբերութիւններ հաստատել ցանցի անդամ չհանդիսացող ցանկացած ընկերութեան հետ: Տեղեկանք. «Ամերիա» ՓԲԸ Ամերիան հիմնադրուել է 1998թ., հանդիսանում է Հայաստանում խորհրդատուական առաջատար կազմակերպութիւն: Այն հանդէս է գալիս որպէս ֆինանսական, իրաւաբանական եւ ռազմավարական խորհրդատու եւ գործընկեր պետական եւ մասնաւոր հատուածների յաճախորդների, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Հարաւային Կովկասի միջազգային կազմակերպութիւնների համար: «Ամերիա»-ն տրամադրում է խորհրդատուական ծառայութիւններ հինգ ուղղութիւններով` գործարար խորհրդատւութիւն, իրաւաբանական խորհրդատւութիւն, հաշուապահական եւ հարկային խորհրդատւութիւն, ֆինանսաներդրումային խորհրդատւութիւն:
  -   Տնտեսութիւն