«թումոէ կենտրոնը պատրաստւում է կրթական ծրագիր իրականացնԥլ նաեւ ուսանողների համար (տեսանիւթ)


«թումոէ կենտրոնը պատրաստւում է կրթական ծրագիր իրականացնԥլ նաեւ ուսանողների համար (տեսանիւթ)

  • 14-03-2017 16:04:32   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ



Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի մրցունակ մասնագէտներ. 2011-ին Երեւանում ստեղծուած «թումոէ կենտրոնի սկզբնական գաղափարն էր:
 
Այսօր արդէն «թումոէ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխաւոր այցեքարտերից մէկն է: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը այցելեց «թումոէ` ծանօթանալու կենտրոնի ներկայ ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ:
 
«թումոէ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազեանը նախարարին ներկայացրեց այն հիմնական ուղղութիւնները, որոնք ուսուցանւում են կենտրոնում: Անիմացիայ, կայքերի մշակում, խաղերի ու ֆիլմերի ստեղծում: Պատանիները կատարում են սկզբնական վարժանքներ այդ չորս ուղղութիւններով, այնուհետեւ ընտրում այն ոլորտը, որն ամենաշատն է հետաքրքրում իրենց:
 
Կենտրոնի իւրաքանչիւր սան հնարաւորութիւն ունի մանրամասն կառուցելու իր անհատական ուսումնական պլանը` թումոյականների մշակած յատուկ ծրագրային հաւելուածի միջոցով: Նախարարը հետաքրքրուեց բարձրագոյն կրթութեան ծրագրերից: Բեկոր Փափազեանը պատմեց, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ համագործակցութեամբ մշակում են կրթական ծրագիր, որը 5 տարում պիտի կրկնապատկի Հայաստանում ծրագրաւորողների թիւը:
 
«թումոե-ում սաների ընտրութեան միայն մէկ չափանիշ-սահմանափակում կայ` տարիքը. դիմորդները պէտք է լինեն 12-18 տարեկան: Ընդունելութեան  համար  հարցազրոյց կամ քննութիւն չեն անցկացնում: Բոլոր դիմորդներին ընդունում են եւ հաւասարապէս տալիս սովորելու հնարաւորութիւն:
 
15-ամեայ Յովհաննէսն ու Ալբերտն այդ հնարաւորութիւնից օգտւում են արդէն 3 տարի. 3D մոդելաւորման դասընթաց են անցնում: Տղաները պատմեցին, որ մեծ հետաքրքրութեամբ են գալիս կենտրոն. «թումոե-ում դասերը դպրոցի դասաժամերին նման չեն. «այստեղ, երբ հարց ես տալիս, մարզիչն անմիջապէս չի ասում պատասխանը, այլ այնպէս է ուղղութիւն ցոյց տալիս, որ ինքդ փնտրես ու գտնես քո հարցի ճիշտ պատասխանըէ,- նշեց Ալբերտը:
 
Ներկայում «թումոէ կենտրոննէր գործում են նաեւ Դիլիջանում, Գիւմրիում եւ Ստեփանակերտում:
 
Նախարարը այցելեց նաեւ «թումոե-ի շէնքում գործող «Picsartէ ընկերութիւն: Ամբողջ աշխարհում միլիոնաւոր օգտատէրեր ունեցող նկարների խմբագրման այս հաւելուածը  ստեղծուել է հայ մասնագէտների կողմից: 2010թ-ին նորաստեղծ ընկերութիւնն ընդամէնը 10 աշխատակից ունէր, այսօր արդէն «Picsartե-ի մեծաթիւ աշխատակիցներն իրենց արտադրանքն են զարգացնում նորաձեւ ու ընդարձակ գրասենեակում:
 
Ֆօտոխմբագրման հաւելուածների բազմազանութեան մէջ հայկական ընկերութիւնը յաջողութեամբ մրցակցում է աշխարհի խոշորագոյն սոցիալական ցանցերի` այդ թւում «Instagramե-ի հետ:
 
Ընկերութեան տնօրէն Միքայէլ Վարդանեանը նախարարին ցուցադրեց հաւելուածի ֆունկցիաները: Օրական 3 միլիոն լուսանկար մտնում է «Picsartէ:
 
«90 միլիոն ակտիւ օգտատէր ունենք եւ մինչ օրս 400 միլիոն ներբեռնում, սակայն Հայաստանում հաւելուածն օգտագործողների թիւը մեծ չէէ,- ասաց Միքայէլ Վարդանեանը:
 
«Picsartե-ի տնօրէնի խօսքով` գլխաւոր խնդիրը, որ ունեն, մասնագէտների պակասն է: Ակնկալում են կրթական համագործակցութիւն մասնաւոր ընկերութիւն-համալսարան ձեւաչափով ` պատրաստելու համապատասխան մասնագէտներ եւ  լրացնելու ոչ միայն իրենց, այլեւ հայաստանեան միւս ՏՏ ընկերութիւնների թափուր աշխատատեղերը:
 
Այլ մանրամասներ` տեսանիւթում...
 
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ