Երեւանում մեկնարկեց «Աջակցութիւն ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի գրասենեակին» խորագրով Թվինինգ ծրագիրը
26-10-2009 15:46:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին տեղի
ունեցաւ «Աջակցութիւն Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի
գրասենեակին» խորագրով Թվինինգ ծրագրի մեկնարկի պաշտօնական
արարողութիւնը: 18-ամսեայ ծրագիրն իրականացուելու է Հայաստանի
Մարդու իրաւունքների պաշտպանի եւ Ֆրանսիայի ու Իսպանիայի
Օմբուդսմանների գրասենեակների միջեւ ձեռքբերուած
պայամանավորվածության համաձայն:
Ինչպէս հանդիսաւոր արարողութեանը նշեց Հայաստանի Մարդու
իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, ծրագրի շրջանակներում
մշտապէս Հայաստանում է գտնուելու Իսպանիայի եւ Ֆրանսիայի
օմբուդսմանների գրասենեակների փորձագետներից կազմուած խումբը, որն
իր օգնութիւնն է ցոյց տալու Հայաստանի մարդու իրաւունքների
պաշտպանի գրասենեակին: Այն հիմնականում ցուցաբերվելու է երեք
ուղղութիւններով` ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների
ուսումնասիրութիւն եւ իրազեկության բարձրացում:
Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար
Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ ծրագրի նպատակն է ուժեղացնել
Հայաստանում Մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտը, ինչը այդ
ինստիտուտի եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան բարձրացման
կարեւորութեան եւս մէկ օրինակ է:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ
Սմեսոֆֆը գոհունակութիւն յայտնեց, որ Հայաստանում առաջին Թվինինգ
ծրագիրն ուղղուած է Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին:
«Հայաստանը նմանատիպ ինստիտուտ ստեղծելով բաւականին հավակնոտ եւ
խիզախ ընտրություն է կատարել. բայց յաջողութեան գրաւականը, այն
գինը, որ պէտք է վճարել, անշուշտ, այդ հաստատութեան անկախութիւնն
է»,- ասաց դեսպանը: