Կրասնոդարի հայ երիտասարդները օգնութիւն են հաւաքում արցախցի<br /> իրենց հասակակցի համար<br />


Կրասնոդարի հայ երիտասարդները օգնութիւն են հաւաքում արցախցի
իրենց հասակակցի համար

  • 21-10-2009 17:15:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հերթական երիտասարդական երեկույթը, որ կազմակերպում է Կրասնոդարում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միաւորումը, կկայանայ հոկտեմբերի 30-ին «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեում եւ բարեգործական բնոյթ ունի: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայ երիտասարդական երեկույթների կազմակերպիչները որոշել են արձագանքել արցախցի Նարա Սարգսեյանի բուժման համար միջոցների հանգանակմանն ուղղուած հայկական ինտերնետ-համայնքի նախաձեռնութեանը: 25-ամեայ Նարա Սարգսեանը մոր հետ ապրում է Արցախում, Մարտունի քաղաքում: Ընտանիքը ապրում է առանց հոր, որ մահացել է 20 տարի առաջ: Ահա արդէն 7 տարի է, ողնաշարի կոտրվածքի պատճառով, Նարան գամուած է հաշմանդամի սայլակին: Աշխարհի առաջատար կլինիկաներից մէկը` Werner Wicker Klinik (Գերմանիա), համաձայնել է օգնել Նարային եւ բուժումից յետոյ աղջիկը կկարողանայ ոտքի կանգնել: Սակայն բուժման համար անհրաժեշտ են զգալի միջոցներ, որ Նարայի ընտանիքը չունի: «Նոր հայեր» ստեղծագործական միաւորումը դիմում է Կրասնոդարի հայ երիտասարդությանը իրենց արցախցի հասակակցին օգնելու կոչով:
  -   Հասարակութիւն