Մոսկուայի Նկարիչների կենտրոնական տանը բացուեց Այվազովսկու<br /> նկարների ցուցահանդէսը <br />


Մոսկուայի Նկարիչների կենտրոնական տանը բացուեց Այվազովսկու
նկարների ցուցահանդէսը

  • 20-10-2009 19:20:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նկարիչների կենտրոնական տանը բացուեց ռուսական ծովանկարչության վարպետի գլուխգործոցների ցուցահանդէսը: Ցուցադրությունը հանդիսականներին ծանօթացնում է մասնաւոր հավաքածուներում պահւող նկարներին: Շատ աշխատանքներ ցուցադրվում են առաջին անգամ, ինչը թոյլ է տալիս արուեստասէրներին նոր բացայայտումներ անել, պատմում է «Նովոստի կուլտուրին» («Մշակոյթային նորութիւններ»): Երբ նայում ես Այվազովսկու նկարներին, լսում ես ծովի աղմուկը եւ զգում ծովային տարերքի ուժը: Այդպէս կարելի է ասել գործնականում բոլոր նկարների մասին, եւ դա միանգամայն բացատրում է մեծ գեղանկարչի ստեղծագործությունների վիթխարի ժողովրդականությունը: Հայ վաճառականների զավակ Յովհաննէս Այվազեանը, որ ռուսական արուեստի պատմութեան մէջ մտել է Իվան Այվազովսկի անունով, իր կեանքի ընթացքում նկարել է մօտ վեց հազար կտաւ: Եթէ այդ վեց հազարը բաժանենք իր ապրած տարիների թուին` 83, որից նախապէս հանելով մօտաւորապէես տասը, չէ որ նա շատ վաղ է սկսել նկարել, կստացուի, որ Այվազովսկին ամէն չորս օրը մէկ միջինը մի նկար է նկարել: Զարմանալի աշխատասիրութիւն: Եղել է իր ժամանակի ամենաշատ ճանապարհորդող նկարիչը: Թւում է, նա անցել է բոլոր ծովերն ու օվկիանոսները, չի եղել միայն Անտարկտիդայում: Խիտ այտամորուքով, ինչպէս իսկական ծովագայլի մօտ, Այվազովսկին շատ նման է առագաստանաւի կապիտանի: Կայսերական նավատորմի հրամանատարութիւնը նոյնիսկ յատուկ արտօնութիւն էր շնորհել Այվազովսկուն: «Նա զինուորական չէր, բայց ծովի հանդէպ կիրքը նրան դարձրեց Գլխաւոր ծովային շտաբի նկարիչ համազգեստ կրելու իրաւունքով, սակայն առանց ռոճիկ ստանալու իրաւունքի»,- ասում է Տրետյակովյան պետական պատկերասրահի աշխատակից Գալինա Չուրակը: Այվազովսկին պարզապէս չէր սիրում ծովը: Նա խելագարվում էր նրա համար: Մի անգամ նոյնիսկ ծովակալ Նախիմովին համոզել է վերցնել իրեն ռազմական արշաւի, որի ժամանակ Այվազովսկին վկայ է դառնում ծովային դեսանտի իջեցման: Այդպէս է յայտնուել «Դեսանտի իջեցում Սուբաշի տանը»: Սակայն Այվազովսկու ծովանկարների մեծ մասը ի վերջոյ իր երեւակայության արդիւնք է, եւ ինչպիսի:
  -   Մշակոյթ