Տարտուում նշել են հայ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանի<br /> 200-ամեակը<br />


Տարտուում նշել են հայ լուսաւորիչ Խաչատուր Աբովեանի
200-ամեակը

  • 16-10-2009 13:25:00   |   |  Հասարակութիւն
ՏԱՐՏՈՒ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 15-ին, Տարտուի համալսարանի (Էստոնիա) նիստերի դահլիճում կայացաւ հայ լուսաւորիչ եւ հասարակական գործիչ Խաչատուր Աբովեանի ծննդեան 200-ամեակին նուիրուած միջազգային համաժողով: Ինչպէս հաղորդում է «Ռեգնում» գործակալութիւնը, համաժողովին մասնակցում էին համալսարանի ղեկավարութիւնը, դասախօսներ, ինչպէս նաեւ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյեանը: Բացուել էր նաեւ Աբովեանին նուիրուած ցուցահանդէս: Ելոյթ ունեցողները նշում էին Դորպատի ռուսական կայսերական համալսարանի (այսօր` Տարտուի) կարեւոր դերը Աբովեանի գաղափարական աշխարհայեացքի ձեւաւորման մէջ: Աբովեանը վեց տարի անցկացրել է Դորպատում, ուսանելով սկզբում ուսուցչական սեմինարիայում, յետոյ համալսարանում: Համալսարանի գիտական արշաւախմբի կազմում նա մասնակցել է Արարատի վերելքին 1829 թ. հոկտեմբերին, իսկական բարեկամական կապերով է կապուած եղել համալսարանի պրոֆեսորների, այդ թւում ռեկտոր Եոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլհելմ Պարրոտի հետ:
  -   Հասարակութիւն