Մոսկուայում լոյս է տեսել «Համշեն» հանդէսի առաջին համարը<br />


Մոսկուայում լոյս է տեսել «Համշեն» հանդէսի առաջին համարը

  • 15-10-2009 18:10:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վերջերս Մոսկուայում լոյս է տեսել համշենահայերի «Համշեն» հանդէսի առաջին համարը: Պարբերականը պատրաստել եւ հրատարակել է Մոսկուայում գործող Համշենահայերի ընկերակցությունը: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հանդէսի առաջին համարը բացւում է խմբագրական յօդուածով եւ Աբխազիայի Հանրապետութեան հայ հոգեւոր հովիւ Տարոն աւագ քհն. Գուլիկյանի եւ Թմրամոլության եւ թմրաբիզնեսի դէմ պայքարի միջազգային ընկերակցութեան փոխնախագահ Յակոբ Մաթոսյանի ողջոյնի խօսքերով: Համարում կարելի է ընթերցել ընթացիկ նորութիւններ եւ տեղեկութիւններ Համշենահայերի ընկերակցութեան գործունէութեան մասին, ծանօթանալ Համշենի վերաբերեալ պատմական նիւթերի, իմանալ Աբխազիայի հայութեան կեանքի մասին եւ այլն: Ինչպէս յայտնել է պարբերականի գլխաւոր խմբագիր Վիկտորյա Կեշաբյանը, «Համշեն» հանդէսի առաջին համարը անվճար է տարածւում մի շարք հայ ձեռներեցների աջակցութեան շնորհիւ, գրում է թերթը:
  -   Հասարակութիւն