2009թ.-ի յունուար-օգոստոսին արտաքին դոնորների կողմից<br /> Հայաստանին տրամադրվել են 242,5 մլրդ դրամի վարկային միջոցներ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին արտաքին դոնորների կողմից
Հայաստանին տրամադրվել են 242,5 մլրդ դրամի վարկային միջոցներ

  • 02-10-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի պակասուրդի ֆինանսաւորման արտաքին աղբիւրները կազմել են 215,2 մլրդ դրամ կամ ինն ամսուայ ծրագրով նախատեսուածի 140,3%-ը: Մասնաւորապէս, աւելի քան 22,6 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարուել է 61,9 մլն դրամի վճարում, որից 29,5 մլն դրամը 2008 թուականի պարտավորությունն է, որը Վրաստանի կողմից վճարուել է սահմանուած ժամանակացույցին համապատասխան 2008 թուականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշուին մուտքագրուել է 2009 թուականի յունուարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցութեան գծով պարտաւորութիւնների կատարմանն ուղղուել է 99,2 մլն դրամ: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հաշուետու ժամանակահատուածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են 242,5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185,1 մլրդ դրամը` ՌԴ կառավարութեան, իսկ 57,4 մլրդ դրամը` Արժոյթի Միջազգային Հրմնադրամի: Արտաքին պարտաւորութիւնների մարմանն ուղղուել է աւելի քան 4,5 մլրդ դրամ, որից 2,96 մլրդ դրամ յատկացուել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 110,7 մլն դրամ` Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 524,7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 17,2 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 839,4 մլն դրամ` Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, եւ շուրջ 91,3 մլն դրամ` Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան նկատմամբ պարտաւորութիւնների մարմանը:
  -   Տնտեսութիւն