Սարիբեկ Սուքիասեանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրէնը ազատ են<br /> արձակուել` չհեռանալու մասին ստորագրութեամբ<br />


Սարիբեկ Սուքիասեանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրէնը ազատ են
արձակուել` չհեռանալու մասին ստորագրութեամբ

  • 15-02-2010 21:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սարիբեկ Սուքիասեանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրէն Արտաշ Ստեփանեանը փետրուարի 15-ին ազատ են արձակուել: Ոստիկանութեան Էրեբունու քննչական բաժնի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրուել չհեռանալու մասին ստորագրութիւնը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ս.Սուքիասյանի եւ Ա.Ստեփանեանի պաշտպան, փաստաբան Լուսինէ Սահակեանը: Յիշեցնենք, որ փետրուարի 12-ի ժամը 18-ին ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամաւոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Ս.Սուքիասեանը, եւ Ա.Ստեփանեանը բերման էին ենթարկուել ոստիկանութեան Էրեբունու բաժին: Ըստ Ոստիկանութեան պաշտօնական կայքէջի, 2008թ.-ի հոկտեմբերին «Բիւրեղ» ՓԲԸ-ի սեփականատեր Գոռ Դավթեանը 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել էր Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին, սակայն 2009թ.-ի նոյեմբերին Վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվաւեր էր ճանաչուել, ինչից յետոյ ՓԲԸ-ում յայտնուել է նոր բաժնետէր, ով ցանկութիւն է յայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այս մասին Ս.Սուքիասեանին տեղեակ պահելու նպատակով Գ.Դավթեանը փետրուարի 12-ի ժամը 13-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպ»-ի գրասենեակ, որտեղ «Ս.Սուքիասեանն ու ոմն Արտաշ սպանութեան իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապուած որոշ փաստաթղթեր»:
  -   Հասարակութիւն