Հայաստանում մարդու իրաւունքների վիճակի մասին 2009թ.-ի<br /> տարեկան զեկոյցը հանրութեանը կներկայացուի փետրվար-մարտին<br />


Հայաստանում մարդու իրաւունքների վիճակի մասին 2009թ.-ի
տարեկան զեկոյցը հանրութեանը կներկայացուի փետրվար-մարտին

  • 10-02-2010 17:02:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մարդու իրաւունքների վիճակի մասին 2009թ.-ի տարեկան զեկոյցը հանրութեանը կներկայացուի ընթացիկ փետրվար-մարտին: Այս մասին փետրուարի 10-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Նա նշեց, որ թէեւ 2009թ.-ին արձանագրուել են որոշակի դրական երեույթներ, որոնք նախորդ տարիներին չեն եղել, սակայն համակարգային առումով դեռեւս առաջընթաց չի նկատւում: Ա.Յարութիւնեյանը յայտնեց նաեւ, որ յայտարարութիւններ են պատրաստւում գազի եւ ջրի սակագների հնարաւոր բարձրացման վերբերեալ: Պաշտպանը նաեւ նախատեսում է ուսումնասիրել վերջերս խորհրդարանում քննարկված հարկային փաթեթը: «Կարծում եմ, ճիշտ կլինի պարզապէս քաղաքական համարձակութիւն եւ կամք դրսեւորել եւ այդ խոշոր բիզնեսմէններին ռեալ հարկային դաշտ բերել, այլ ոչ թէ հիմնականում քաղաքացու վրայ թանկացումները բեւեռել»,- ասաց նա: Ա.Յարութիւնեյանը յիշեցրեց, որ ըստ ՀՀ Սահմանադրութեան, Հայաստանը սոցիալական պետութիւն է եւ «քաղաքականությունն էլ պէտք է որոշակի սոցիալական միտվածություն ունենայ»:
  -   Մարդու իրաւունքներ