Հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ դիմել<br /> են Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին<br />


Հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ դիմել
են Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին

  • 22-01-2010 20:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ դիմել են Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին` ԵԽԽՎ-ի հայաստանեան պատուիրակութեան կազմի մէջ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից վերջերս կատարուված փոփոխութեան խնդրով: Ըստ դիմումատուների, այդ «փոփոխութեան վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացուած միակ իրական ընդդիմութեան` «Ժառանգութիւն» կուսակցութեան, ներկայացուցչին ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահագությունները բարձրաձայնելու, Հայաստանում իրական իրավիճակի վերաբերեալ ճշմարտութեան բացայայտման հնարաւորութիւնից զրկելն է: «Այս փոփոխութիւնների հիմնական պատճառն այն փաստն է, որ «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցչի ակտիւ մասնակցութիւնը ԵԽԽՎ-ի նիստերին, Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբի բիւրոյի հանդիպումներին, եւ, մասնաւորապէս, Վեհաժողովի մոնիտորինգային յանձնաժողովի հանդիպումներին, վտանգաւոր էր դառնում Հայաստանեան իշխանութիւնների համար»,- նշուած է դիմումում:
  -   Քաղաքական