Թուրք աշակերտի ծնողները բողոքում են. ամերիկեան դպրոցում<br /> առաջարկել են Հայոց ցեղասպանութեան մասին շարադրություն գրել<br />


Թուրք աշակերտի ծնողները բողոքում են. ամերիկեան դպրոցում
առաջարկել են Հայոց ցեղասպանութեան մասին շարադրություն գրել

  • 11-01-2010 16:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Եորքի Մանհեթըն թաղամասի դպրոցներից մէկում թուրք աշակերտին առաջարկել են 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան մասին շարադրություն գրել, ինչին ի պատասխան նրա ծնողները բողոքի նամակ են ուղարկել դպրոցի տնօրինությանը, Նյու Յորքում Թուրքիայի հիւպատոսարան: Ինչպէս գրում է «Մարմարան», շարադրությունից առաջ աշակերտներին ցուցադրել են հայերի կոտորածների մասին պատմող տեսաժապավեն: Նամակի հեղինակները պնդում են, որ աշակերտներին հաղորդուած տեղեկությունները անկողմնակալ աղբիւրներից չեն վերցուել: Հյուպատոսարանն իր հերթին բողոքի դիմում է յղել դպրոցի ղեկավարութեանը եւ կոչ արել Ամերիկայում բնակուող բոլոր թուրքերին` նմանօրինակ դէպքերի մասին անմիջապէս տեղեկացնել հյուպատոսությանը: Այս կապակցութեամբ թուրքական մամուլը յիշեցրել է, որ Նյու Եորքի նահանգի լիցեյներում 1966 թուականից դասաւանդւում է համաշխարհային պատմութիւն առարկան, որի շրջանակում Առաջին աշխարհամարտի եւ 1915 թուականի դէպքերը լուսաբանւում են հայկական տեսանկիւնից. որպէս աղբիւր օգտագործուել են հայկական գրքեր ու փաստաթղթեր:
  -   Քաղաքական