Ըստ Տիգրան Սարգսեյանի, արտաքին պարտքերի վերադարձման հետ<br /> կապուած վտանգը առաջնային չէ Հայաստանի կառավարութեան համար<br />


Ըստ Տիգրան Սարգսեյանի, արտաքին պարտքերի վերադարձման հետ
կապուած վտանգը առաջնային չէ Հայաստանի կառավարութեան համար

  • 25-12-2009 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի յետագայ զարգացումների վերաբերեալ առկայ է 4 սցենար, որոնք ենթադրում են տնտեսութեան ինչպէս արագ կամ երկարատեւ` մօտ 10 տարի, վերականգնում, այնպէս էլ ճգնաժամի երկրորդ ալիքը: Ինչպէս դեկտեմբերի 25-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, Հայաստանը պէտք է պատրաստ լինի բոլոր տարբերակներին: «Մենք մուտք ենք գործում 2010թ.-ն 80 մլրդ դրամի մնացորդով: Կայունացման հիմնադրամում ունենք 54 մլրդ դրամ, բացի այդ 100 միլիոն դոլարի ստացման խոստումներ ունենք միջազգային ֆինանսական կառոյցներից եւ այդ ամէնը միասին վերցրած լուրջ հիմք է ստեղծում 2010թ.-ի նոր փորձություններին դիմագրաւելու համար»,- ընդգծեց վարչապետը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին, Տ.Սարգսեանը նշեց, որ արտաքին պարտքերի վերադարձման հետ կապուած վտանգը առաջնային չէ Հայաստանի կառավարութեան համար: «Այս պահի դրութեամբ արտաքին պարտքի վերադարձելիության յուսալիութիւնը բաւականին բարձր է, եւ այն մեծ բեռ չէ երկրի համար: Մենք ունենք հնարաւորութիւն այդ պարտքային բեռը աւելացնելու, յատկապէս, որ դա իրականցնում ենք միջազգային կազմակերպութիւնների հետ համատեղ»,- ասաց վարչապետը:
  -   Տնտեսութիւն