Տարեսկզբից Տրանսպորտային տեսչության կողմից արձանագրած<br /> խախտումների արդիւնքում ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 20 մլն դրամ<br />


Տարեսկզբից Տրանսպորտային տեսչության կողմից արձանագրած
խախտումների արդիւնքում ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 20 մլն դրամ

  • 21-12-2009 19:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ընդհանուր օգտագործման աւտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնաւոր փախադրումների երթուղային ցանցն իր մէջ ներառում է ընդհանուր առմամբ 732 երթուղիներ: Ինչպէս դեկտեմբերի 21-ի ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, նախարարութեան Տրանսպորտային տեսչության կողմից իրականացուած վերահսկողական աշխատանքների արդիւնքում 2009թ.-ի ընթացքում կազմուել են 2735 արձանագրութիւններ վարչական իրաւախախտումների վերաբերեալ: Դրանց արդիւնքում պետբիւջէ է մուտքագրուել 20 մլն դրամ` անցած տարուայ 12 մլն դրամի դիմաց: Ըստ նախարարի, միջպետական եւ հանրապետական նշանակութեան աւտոմոբիլային ճանապարհներին տեղադրուած գովազդներից այս տարուայ տաս ամիսներին պետբիւջէ է մուտքագրուել 54,3 մլն դրամ: Նախարարութեան կողմից 2009թ.-ին տրամադրվել է «Ընդհանուր օգտագործման ուղեւորատար աւտոմոբիլային տրանսպորտով կանոնաւոր փոխադրումների կազմակերպում» գործունէութեան տեսակի 93 լիցենզիա, ինչպէս նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման 99 լիցենզիա եւ անհատ ձեռնարկատէրերի կողմից մարդատար-տաքսի մէկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման 856 լիցենզիա: Նշուեց, որ ներկայումս հանրապետութիւնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ են իրականացնում ընդհանուր առմամբ 562 լիցենզավորված կազմակերպութիւններ եւ 856 անհատներ: Ըստ Գ.Սարգսեյանի, այս տարի նախարարութիւնը սկսեց նաեւ տարբեր տեսակի խախտումներ կատարած ընկերութիւնների լիցենզիաների գործողութեան կասեցման գործընթացը: Մասնաւորապէս, պետական տուրքը չվճարելու հիմքով կասեցուել են 56 լիցենզիաներ (15-ը վերականգնվել են), իսկ պարբերաբար խախտումներ կատարելու հիմքով` 13 լիցենզիաներ (2-ը վերականգնվել են):
  -   Տնտեսութիւն