Ռուսթաւիում կազմակերպուել է Հայաստանին եւ հայ մշակոյթին<br /> նուիրուած երեկո<br />


Ռուսթաւիում կազմակերպուել է Հայաստանին եւ հայ մշակոյթին
նուիրուած երեկո

  • 16-12-2009 17:58:00   |   |  Մշակոյթ
ՌՈՒՍԹԱՎԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ռուսթավիի ներկայացուցչութեան նախաձեռնութեամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանութեան աջակցութեամբ դեկտեմբերի 15-ին Ռուսթավիի 4-րդ հանրային միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին եւ հայ մշակոյթին նուիրուած երեկո Վրաստանում բնակուող ժողովուրդների բարեկամութեանը նուիրուած փառատոնի շրջանակներումձ: Դպրոցի վրաց աշակերտները կատարել են Սայաթ-Նովայի, Թումանյանի ստեղծագործությունները, ներկայացրել հայ ժողովրդի պատմութեան էջերը: Երեկոյի մասնակիցները դիտել են Հայաստանի եւ ականաւոր հայորդիների մասին պատմող տեսանիւթեր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլւանեանը, Ռուսթավիի քաղաքային իշխանութիւնների ղեկավարներ, հասարակութեան ներկայացուցիչներ: Ելոյթ ունեցողները նշել են, որ նման միջոցառումները, որոնք ժողովրդական դիւանագիտութեան լաւագոյն դրսեւորումներից են, աւելի են մերձեցնում մեր պետութիւններն ու ժողովուրդները, մեծապէս նպաստում հայ-վրացական բարիդրացիական, փոխշահավետ յարաբերութիւնների ամրապնդմանը: Ռուսթավցիների հիւրն էին նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները եւ 104-րդ հայկական դպրոցի պարախումբը:
  -   Մշակոյթ