Կարգալոյծ է հռչակուել Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը


Կարգալոյծ է հռչակուել Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը

  • 20-06-2017 15:24:38   |   |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակուել Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը (Վիրահայոց թեմ):
 
Հայրապետական տնօրինութեան համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի գրութիւնը Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանի կողմից հոգեւոր ծառայութեան վայրը ինքնակամ լքելու վերաբերեալ եւ առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական յանձնախմբի եզրակացութիւնը:
 
Կարգալոյծ եկեղեցականն այսուհետ դասւում է աշխարհականների շարքը եւ կը կոչուի իր աւազանի անունով` Նշան Յովհաննիսեան:
  -   Մամլո հաղորդագրություն