Ծանրամարտիկ Հռիփսիմէ Խուրշուդեանը դարձաւ աշխարհի
առաջնութեան բրոնզէ մեդալակիր
30-11-2009 14:34:00 | | Սպորտ
ԳՈՅԱՆԳ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւկորեական Գոյանգ
քաղաքում անցկացուող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում նոյեմբերի
28-ին մրցահարթակ ելաւ Հայաստանի 7-րդ պատուիրակը` Հռիփսիմէ
Խուրշուդեանը (75 կգ, Քասախ): Կանանց մրցաշարում նա 3-րդը ճանաչուեց
պոկում (120 կգ), հրում (147 կգ) վարժութիւններում եւ երկամարտում
(267կգ):
Իսկ չեմպիոնի կոչումը նուաճեց Սւետլանա Պոդոբեդովան
(Ղազախստան)` 132 կգ + 160 կգ = 292 կգ արդիւնքով: Նա սահմանեց
նաեւ աշխարհի 4 ռեկորդ:
Հայաստանի ծանրամարտի հաւաքականը նոյեմբերի 30-ին վերադարձավ
Երեւան: Գոյանգի առաջնութիւնից հաւաքականը իր հետ հայրենիք բերեց
12 մեդալ` 3 ոսկէ, 4 արծաթէ եւ 5 բրոնզէ: Թիմային պայքարում այն
գրաւեց 4-րդ պատուաւոր տեղը: