Հայաստանի ծանրորդ Առաքել Միրզոեանը դարձաւ աշխարհի
փոխչեմպիոն
23-11-2009 14:52:00 | | Սպորտ
ԳՈՒԱՆԳ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կորեայի
Գուանգ քաղաքում անցկացուող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում
նոյեմբերի 22-ին ասպարէզ ելան 69 կգ քաշայինները: Հայաստանի
ներկայացուցիչ Առաքել Միրզոեանը պոկեց 154 կգ, հրեց 180 կգ եւ
երկամարտի 334 կգ արդիւնքով գրաւեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթէ
մեդալի: Նրան նաեւ բրոնզէ մեդալ յանձնուեց պոկում վարժութիւնում
3-րդը ճանաչուելու համար: Յիշեցնենք, որ նա օլիմպիական չեմպիոն
Օգսեն Միրզոեանի որդին է:
Իսկ չեմպիոնի կոչումը նուաճեց Խուի Լյաուն (Չինաստան)` 346 կգ
(160կգ+186կգ):