Հրանուշ Յակոբեան. Փոքրիկ Լուարայի հետ է <br /> համայն հայութեան ոգին, բարոյական կորովն ու ջերմութիւնը<br />


Հրանուշ Յակոբեան. Փոքրիկ Լուարայի հետ է
համայն հայութեան ոգին, բարոյական կորովն ու ջերմութիւնը

  • 17-11-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի փառատոնում Հայաստանը ներկայացնող Լուարային աջակցելու կոչով դիմել է աշխարհասփիւռ հայութեանը, հոյս յայտնելով, որ փառատոնի անցկացման օրը` նոյեմբերի 21-ը, «լինելու է օրը միասնութեան, համախմբուածութեան եւ յաղթանակի»: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, նախարարի ուղերձում, մասնաւորապէս, ասուած է. «Դիմում եմ աշխարհասփիւռ հայերին, հեռու մօտիկ ազգակիցներին, հայրենակիցներին, բոլոր նրանց, ում հոգին վառւում է հայկականությամբ, բոլոր նրանց, ում սիրտը հպարտութեամբ է լցուած իր հայրենիքով, բոլոր նրանց, ում միտքը զբաղուած է Հայաստանով, նաեւ նրանց, ում հայացքն ուղղուած է Մայր Հայրենիքին: Դիմում եմ սիրով, հաւատով եւ յոյսով, քանի որ Լուարա Հայրապետեանը` մեր փոքրիկ եւ չքնաղ հայուհին, մեր պայծառ, քնքուշ դուստրն է եւ պատիւ ունի ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի փառատոնում` «Բարսելոնա» ֆուտբոլային թիմին նվիրաված իր յաղթական երգով: Վստահ եմ, որ մեր տատիկ-պապիկներն ու ողջ աշխարհասփիւռ հայութիւնն անպայման կհամախմբվեն այդ օրը եւ կապացուցեն իրենց միասնականութիւնը` քվեարկելով մեր չքնաղ Լուարայի համար: Համոզուած եմ, որ մեր տղամարդիկ, որ հպարտօրէն ներկայացնում են հայերին աշխարհի տարբեր ծեգերում, ժամանակ կգտնեն զանգահարել մեր հրաշք դստեր համար: Գտնում եմ, որ հայ կանայք եւ աղջիկները համերաշխութիւն կցուցաբերեն եւ ձայն կտան իրենց կրտսեր քրոջը` Լուարային: Հաղթիր, սիրելի Լուարա, իսկ հաղթելու համար նախ պէտք է յաղթել հոգով ու ոգով: Քո յաղթանակով դու աւելի կզորացնես հայ պատանիների եւ աղջիկների հայ լինելու զգացողությունը եւ հպարտութիւնը, մեր հաւաքական արարման ոգին: Սիրելի Լուարա, քո թիկունքում կանգնած է Հայրենիքի եւ Սփիւռքի հայութեան` քեզ սատարող մի հզօր բանակ, քեզ հետ է համայն հայութեան Ոգին, բարոյական կորովն ու ջերմութիւնը: Մենք հաւատում ենք քո ձիրքին ու տաղանդին: Ուժեղ եղիր, զորացիր յաղթանակով եւ զորացրու մեզ, սիրելի դուստր: Քեզ հետ է համայն հայութեան խանդավառութիւնը, սէրը, հաւատը: Սիրելի հայրենակիցներ, մենք Ոգու ժողովուրդ ենք: Ոգին է մեր դարաւոր ընթացքի շարժիչ ուժը: Լուարա Հայրապետյանն այս պահին իւրովի իրականացնում է մեր երգի յաղթութեան առաքելութիւն: Եկեք միասնական կերպով 10 միլիոնանոց Հայկական աշխարհի բարոյական կորովն ու սէրը, հաւատն ու ուժը փոխանցենք մեր սքանչելի դստերը եւ միասին տոնենք յաղթանակը: Մենք հաւատում ենք, որ նոյեմբերի 21-ը լինելու է օրը միասնութեան, օրը համախմբուածութեան, օրը յաղթանակի: Հարգանքներով` ՀՀ սփիւռքի նախարար` Հրանուշ Յակոբեան»
  -   Հասարակութիւն