Մեկնարկել են «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի օտարերկրեայ<br /> դիւանագէտների համար կազմակերպած հայերէն լեզուի դասընթացները<br />


Մեկնարկել են «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի օտարերկրեայ
դիւանագէտների համար կազմակերպած հայերէն լեզուի դասընթացները

  • 17-11-2009 17:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ինհայաստանի ԱԳՆ-ում մեկնարկել են «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերէն լեզուի դասընթացները օտարերկրեայ դիւանագէտների եւ նրանց ընտանիքների համար: Առաջին դասընթացին ներկայ էին երկու տասնեակից աւելի դիւանագէտներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Ինչպէս նշուած է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութիւնում, հայերէն լեզուի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լաւ հնարաւորութիւն են առաւել մօտիկից ծանօթանալու հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին եւ աւանդոյթներին: Այս տարուայ սեպտեմբերին հիմնադրուած ասոցիացիան, որը գլխաւորում է Նատալյա Նալբանդեանը, շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիւանագէտների եւ նրանց ընտանիքների ինտեգրումը հայաստանեան կեանք:
  -   Հասարակութիւն