Ռազմաարդիւնաբերական ոլորտում հայ-բելառուսական<br /> համագործակցութիւնը կզարգանա<br />


Ռազմաարդիւնաբերական ոլորտում հայ-բելառուսական
համագործակցութիւնը կզարգանա

  • 12-11-2009 16:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է գտնւում Բելառուսի անվտանգութեան խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխաւորած պատուիրակութիւնը: Նոյեմբերի 12-ին կայացել է Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի եւ Ստանիսլավ Զասի առանձնազրոյցը, որին յաջորդել են ընդլայնուած կազմով աշխատանքային քննարկումներ: Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցութեանը, Հայաստանի եւ Բելառուսի անվտանգութեան խորհուրդների միջեւ երկկողմ համագործակցութեանը վերաբերող հարցեր: Ա.Բաղդասարեանը գոհունակութեամբ ընդգծել է, որ համագործակցութիւնը ՀԱՊԿ-ի շրջանակում ակտիւ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրւում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցութեան ակտիւացման, անվտանգութեան ոլորտում տեղեկատուութեան փոխանակման, իրավապահ մարիմինների, արտակարգ իրավիճակների նախարարութեան կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, յատուկ ծառայութիւնների եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցութեան խորացման ուղղութեամբ: Ս.Զասը կարեւորել է ՀԱՊԿ-ի շրջանակում առկայ աւանդոյթը, այն է` նախաձեռնութիւնները ձեւաւորւում են միջետական մակարդակով, ապա կողմերից մէկի միջոցով ներկայացւում են ՀԱՊԿ-ի ձեւաչափով քննարկումների ընթացքում: Կողմերը նշել են, որ հայ-բելառուսական համագործակցութիւնը բաւական արդիւնաւէտ զարգանում է անվտանգութեան խորհուրդների միջեւ ստորագրուած համագործակցութեան յուշագրի շրջանակում, գործնական քայլեր են ձեռնարկւում ռազմաարդիւնաբերական ոլորտում համագործակցութեան խորացման ուղղութեամբ: Քննարկուել են այս ոլորտում համատեղ ձեռնարկութիւնների ստեղծման հնարաւորութիւնները, համատեղ ծրագրեր իրականացնելու եւ փոխադարձ աջակցութեան խնդիրները: Բրեստում սեպտեմբերին Հայաստանի եւ Բելառուսի անվտանգութեան խորհուրդների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն ՀԱՊԿ-ի անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէն որոշում էր ընդունել ՀԱՊԿ շրջանակում մշակել արագ արձագանքման յատուկ ստորաբաժանումների տեխնիկական վերազինման միջպետական նպատակային ծրագիր: Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել որոշումը կենսագործելու ուղղութեամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ձեռք բերուած պայմանավորվածությունների կատարմանը հետեւելու համար նշանակուել են պատասխանատուներ հայկական եւ բելառուսական կողմերից: Ըստ ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, բելառուսական պատուիրակութիւնը, որի կազմում են նաեւ ռազմաարդիւնաբերական խոշոր ձեռնարկութիւնների ղեկավարներ, այցելել է Հայաստանի ռազմաարդիւնաբերական ձեռնարկութիւններ, տեղում ծանօթացել նրանց հնարաւորութիւններին եւ համագործակցութեան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել:
  -   Քաղաքական